Սուդանում Իլ-76 ռազմական ինքնաթիռ է կործանվել. բոլոր անդամները զոհվել են
Սուդանում Իլ-76 ռազմական բեռնատար ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել են անձնակազմի բոլոր անդամները։
Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է իր աղբյուրը։
«Իլ-76 ինքնաթիռը կործանվել է Կարմիր ծովի Պորտ Սուդան քաղաքի Օսման Դիգնա ավիաբազայում վայրէջք կատարելու փորձից հետո՝ տեխնիկական անսարքության պատճառով», - գործակալությունը մեջբերել է անանուն աղբյուրի խոսքերը։
Աղբյուրը նաև պարզաբանել է, որ անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։ Զոհերի ճշգրիտ թիվը չի հրապարակվել։