Խուլիգանության և շորթման մեղադրանքներով հետախուզվող 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել է
Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 8-ին Տիմիրյազևի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել և բաժին են տեղափոխել 34-ամյա մի երիտասարդի։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նա դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր խուլիգանության և շորթման մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք։