Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Այս ամենն, ի վերջո, կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

Փաստորեն հանդուրժեցինք նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հերթական բռնազավթումը, որը տեղի ունեցավ 2025 թվականի դեկտեմբերի 7-ին ՀԱՍԵ Շիրակի թեմում։

Չեմ կարծում, որ աշխարհում կլինի մի հայ, նկատի ունեմ հայկական էություն ունեցող հայ, ում կրոնական զգացումը վիրավորված չլինի այդ փաստից, սակայն Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար, անշուշտ, այդ վիշտը նկարագրելու համար մեր լեզվաբանները պետք է թերևս մտածեն այդպիսի տառապանքը նկարագրող նոր բառ, ես չեմ կարողանում այդ բառը գտնել։ Բայց աղոթում եմ, որ Աստված ավելացնի սրբազան հոր համբերությունն ու իմաստությունը և հավատն առ այն, որ այս մղձավանջը երկար տևել չի կարող։ Տիրոջ համբերությունն անսահման է իր զավակների մեղքերը հանդուրժելու համար, սակայն Սուրբ Հոգու դեմ գործած մեղքը, ինչպես վկայված է Սուրբ Գրքում, աններելի է, և նման մեղք գործողները Տիրոջ դատաստանին են արժանանալու ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։ «Քաղաքացիական պայմանագիր» անունը կրող կրոնա-քաղաքական աղանդի առաջնորդը, անպատժելիությունից ոգևորված, նորանոր բարբաջանքներ է շրջանառության մեջ դնում և հրճվանք պատճառում վաղուց արդեն ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող ապազգային ու հակաեկեղեցական համայնքներին, որոնք այլևս բաց տեքստերով ու անթաքույց վարկաբեկում են Հայ Եկեղեցին ու նրա հավատավոր հետևորդներին։

Ներեկեղեցական և ներքաղաքական մթնոլորտն այսօր թունավորված է և իրապես շատ մտահոգիչ։ Այն հոգևորականները, որոնք դեռևս անհայտ պատճառներով իրենց «պետականամետությամբ» շեղվել են Եկեղեցու սուրբ հայրերից մեզ ավանդված հավատքից և աջակցում են ՀՀ գործող իշխանության կողմից վարվող անհարկի զիջողական քաղաքականությանը, հայտնվել են միաժամանակ ՔՊ թակարդում և քաղաքական ընդդիմության թիրախում։ Նրանք ենթարկվում են, կարծում եմ, չափավոր քննադատության, մինչդեռ մյուս առողջ մասը, այսինքն՝ իրական պետականամետ ու ուղղադավան հատվածը, Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, ենթարկվում է, ըստ իս, թշնամիների կողմից ուղղորդվող, սանձազերծված, լկտի և թշնամական քննադատության, այսինքն՝ հայտնվել է աղանդավորականների թիրախում։ Լկտիության ու հանդգնության աստիճանը հասել է այնտեղ, որ աղանդավորականներն իրենց թույլ են տալիս նաև խոսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բռնազավթման մասին։ Այս ամենը կարող է, ի վերջո, հանգեցնել քաղաքացիական բախումների, և, կարծում եմ, դա շատ լավ հասկանում են նաև օրվա իշխանությունները և, այսպես կոչված, «պետականամետ» հոգևորականների խումբը, որը բաղկացած է հիմնականում ՔՊ կրոնա-քաղաքական աղանդի ակտիվիստներից։ Ասում եմ հիմնականում, քանի որ ակնհայտ է, որ ոչ բոլոր իշխանավորներն են կիսում նրանց հակաեկեղեցական տրամադրությունները։ Եվ այսօր հենց այդ հատվածը պետք է իր մեջ կամք գտնի ու խիզախորեն արտահայտի իր կարծիքը և դրանով ազատվի նաև այն վերահաս պատուհասից, որը Տիրոջ կողմից անխուսափելիորեն գալու է Սուրբ Հոգուն անարգողների վրա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում