Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ
7.2 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիսում:
Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությանը։
Ցնցումները գրանցվել են Աոմորի պրեֆեկտուրայի արևելյան ափին։ Էպիկենտրոնը գտնվել է 50 կմ խորության վրա։ Ճապոնիայի արևելյան և հյուսիսարևելյան ափերի համար հայտարարվել է ցունամիի վտանգ։
Երկրաշարժից մի քանի րոպե անց երկրի հյուսիսում տեղի է ունեցել ևս մեկ ուժեղ ցնցում, որը զգացվել է նաև Տոկիոյում։
Ափամերձ շրջանների բնակիչներին կոչ է արվել անհապաղ տարհանվել։