Բորիս Ջոնսոնին տեղափոխող գնացքը հեռացել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից րոպեներ առաջՆԳ նախարարը մրցանակ է հանձնել «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքի լավագույն թիմինՊապիկյանը լուսադեմին դարձյալ հերթական այցն է կատարել հեռավոր զորամասՀորմուզի նեղուցում նավ է հրթիռակոծվել
Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանին հաջողվեց անցնլ Սևանա լիճը (տեսանյութ)
Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում
Հասարակություն

Իշխան Սաղաթելյանի խոսքը ՀՅԴ 135-ամյակի հանդիսավոր միջոցառմանը

Իշխան Սաղաթելյանի խոսքը ՀՅԴ 135-ամյակի հանդիսավոր միջոցառմանը

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ ՏԵ՛Ր ԵՆՔ

Գերաշնորհ Սրբազան հայր, hարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ընկերներ,

այսօր նշում ենք հայ իրականության մեջ ամենաերկարակյաց քաղաքական ուժի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության  օրը։ 135 տարի առաջ ստեղծված ուժ, որը դարձավ հայության կազմակերպված պայքարի, կամքի, ազգային դիմադրողականության և պետական մտածողության մարմնավորումը։

Նվիրումի ու պայքարի մեկ դար ու 35 տարի, բայց նույն տեսլականով ու երդումով՝ հանուն հայի, հանուն պետության։

Այս ուղին հեշտ չի եղել։ Օսմանյան սուլթաններից մինչև բոլշևիկ իշխանություններ, մինչև Հայաստանի այսօրվա վարչախումբ՝ շատերը փորձել են թուլացնել, արգելել, վերացնել Դաշնակցությունը։ Բայց կա մի իրականություն, որը երբեք չեն կարողացել փոխել. Դաշնակցության արժեքներն անժամանցելի են, որովհետև Դաշնակցության ուժը գալիս է իր ժողովրդից։ Դաշնակցությունը դուրս է օրվա քաղաքական թրենդներից, այն մնայուն արժեհամակարգ է։

Դաշնակցությունն անցյալ ունեցող, ներկայով ապրող, ապագայի կազմակերպություն է: Մեր  գաղափարներն այսօր առավել քան պահանջված են, քանի որ Հայաստանը ճակատագրական ջրբաժանի առջև է, իսկ  հայկական ինքնությունը դարձել է համակարգային հարվածի թիրախ՝ թե՛ դրսից, թե՛ ներսից։

Եւ մենք շատ հստակ թե՛ դրսի, թե՛ ներսի հակահայ ուժերին ասում ենք՝
դուք կարող եք հալածել Դաշնակցությանը, դուք կարող եք բանտարկել դաշնակցականներին, սահմանափակել ՀՅԴ գործունեությունը, բայց դուք չեք կարող սպանել դաշնակցականությունը՝ մեր էությունը, տեսակը։ Ավելին, իրականում դուք չե՛ք կարող նույնիսկ խաթարել մեր կազմակերպության գուրծունեությունը։ Դաշնակցության արևը մայրամուտ չունի:  

Սիրելի՛ հայրենակիցներ,

գիտեմ՝ այստեղ չենք  հավաքվել միայն անցյալը արժևորելու։ Այստեղ ենք՝ առավել շատ ներկայի ու ապագայի մասին խոսելու և լուծումներ առաջարկելու։

Նախ ներկայի մասին։ Բոլորիս համար պարզ է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ապրում է իր պատմության ամենածանր և վճռորոշ ժամանակահատվածներց մեկը: Ալիևը և Փաշինյանը փորձում են մեզ կանգնեցել  ընտրության առաջ՝ ինքնասպանությո՞ւն, թե՞ կապիտուլյացիա։

Այդ զույգը մեզ փորձում է համոզել, որ անկախ Հայաստան ունենալու համար պետք է առաջնորդվել Ադրբեջանի գծած սահմաններով, թելադրանքով ու պայմաններով։

Մեզ առաջարկվողը ոչ թե խաղաղություն է, այլ շարունակական զիջումների դիմաց զինադադար, որտեղ մեր ուժի բոլոր աղբյուրները և վերականգնվելու հնարավորությունները հետևողականորեն ոչնչացվում են:

Մեր անվտանգության համակարգը քանդվում է ոչ թե նորով փոխարինելու, այլ անվտանգության նոր խնդիրներ ստեղծելու դիտավորությամբ։

Մեզ ստիպում են դադարել հավատալ, որ Հայաստանը երբևէ կարող է լինել ուժեղ:

Մեր ինքնության սյուները՝ եկեղեցի, պատմություն, ազգային խորհրդանիշեր ներկայացվում են որպես «անցյալից մնացած բեռ», որոնցից պետք է հրաժարվել: Այդպես Արցախն էին բեռ համարում։

Ահա սա է Ալիևի և Փաշինյանի առաջարկած «Իրական Հայաստանը», որը փաթեթավորել են  «Չորրորդ Հանրապետություն» անունով։

Նրանց պատկերացրած նոր հանրապետության մոդելը հետևյալն է ՝

  • պետություն, որը պետք է ունենա Ադրբեջանի պահանջած սահմանադրությունը,
  • պետություն, որը հրաժարվում է իր անցյալից, իր ժառանգությունից, իր ժողովրդի հավաքական իրավունքներից,
  • պետություն, որը պետք է ունենա սահմանափակ զինված ուժեր և իր տնտեսությամբ ու անվտանգությամբ ամբողջությամբ կախված լինի Ադրբեջանի և Թուրքիայի կամքից:

Եվ իշխանությունը պատրաստվում է ժողովրդին օգտագործել որպես գործիք իր այս հրեշավոր ծրագրի լեգիտիմացման համար։

Արտաքին այս պահանջներն իշխող վարչախումբը փորձում է դարձնել ներքին առաջարկ։

Թուրքիայի ու Ադրբեջանի բանաձևերն և պահանջները դարձել են ՔՊ-ի նախընտրական ծրագիր և Հայաստանի կառավարության «տեսլական»։

Սա մարտահրավեր է մեր ժողովրդին, ողջ քաղաքական դաշտին և բոլոր դերակատարներին:  Փաշինյան–Ալիև ծրագրերը ձախողելու համար պետք է ձևավորենք համահայկական և համազգային «ՈՉ»-ի ճակատ։

Ասել եմ և շարունակում եմ պնդել՝ Հայաստանի անկախության և ինքնիշխանության հիմնական սպառնալիքը անձամբ Նիկոլ Փաշինյանն է։ Նրա հեռացումը կամ վերատադրության կանխումը ազգային անվտանգության հարց է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

այս իրավիճակից դուրս գալու այլընտրանքը կա, բայց նախ պետք է կանխե՛լ այս ռեժիմի վերարտադրությունը, ապա սկսել Հայաստանը վերակառուցելու ծրագիր։

Ո՞րն է այս ռեժիմի հակահայ ծրագրի այլընտրանքը։

Դաշնակցությունն առաջարկը հետևյալն է՝ կառուցել նոր որակի, ազգային պետություն, որը կլինի ՈւԺԵՂ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿ։

Մենք ունենք առաքելություն՝ ուժերը միավորելու, հավատը վերականգնելու և ուժեղ Հայաստան կառուցելու:   

  • Հայաստան, որն ապրում է խաղաղության մեջ, բայց և պատրաստ է պաշտպանել իրեն։
  • Հայաստան, որն առաջնորդվում է ազգային շահերով և տեր է իր ազգի հավաքական իրավունքներին։

 

  • Հայաստան, որը վստահ է իր ուժերին, հպարտ իր պատմությամբ և վճռական իր ապագայի հարցում։
  • Հայաստան, որի հիմքը արդարությունն է, արժանապատիվ կյանքը, ազգային ինքնությունը:

Մեր առաջարկած  այլընտրանքը  սկսվում է Հայաստանի ուժեղացումից:

Ուժեղ Հայաստան՝ նշանակում է անվտանգ Հայաստան։ Ոչ թե գերեզմանային խաղաղություն, այլ՝ զսպման վրա հիմնված անվտանգություն։ Բանակ, որը կկարողանա ապահովել անվտանգություն: Պետություն, որը պարզապես հարկ վճարելու մեխանիզմ չէ, այլ իր ժողովրդի հավաքական իղձերն ու նպատակները սպասարկող համակարգ։

Ուժեղ Հայաստան՝ նշանակում է իր անժամանցելի իրավունքներից չհրաժարվող, Արցախ հավաքական վերադարձի իրավունքը առաջ տանող  Հայաստան։ 

Ուժեղ Հայաստան՝ նշանակում է հայկական շահերից բխող արտաքին քաղաքականություն, որտեղ Հայաստանը սուբյեկտ է, որտեղ Հայաստանը որոշող է, ոչ թե հանձնող կամ կցորդ։  

Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականության հետ հաշտվող, այլ իրականություն ստեղծող պետություն։

Մենք ունենք ռեսուրս դառնալու կայունության և ուժի կենտրոն։

Ուժեղ և մրցունակ Հայաստան՝ նշանակում է արդար, բարեկեցիկ պետություն։
Պետական ինստիտուտներ, որոնք չեն սպասարկում մեկ անձի քմահաճույքները։
Դատարաններ, որոնք չեն վախենում արդարադատություն իրականացնելուց։

Ուժային կառույցներ, որոնք չեն վերածվում զինված բանդաների:
Հայաստան, որտեղ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին ունի բացառիկ դերակատարություն և չի հալածվում թրքահպատակ վարչախմբի կողմից:

Պետություն, որտեղ սոցիալական արդարությունը առաջնային է: Եվ հասարակություն, որն իսկապես ազատ է։

Ուժեղ Հայաստան՝ նշանակում է ինքնության պաշտպանություն։
Դաշնակցությունն ասում է․ ինքնությունը ուժի աղբյուր է, ոչ թե բեռ։

Մեր առաջարկած այլընտրանքը հստակ է՝ ազգ, որը չի՛ ընդունում պարտությունը որպես դատավճիռ, պետություն, որը չի՛ զիջում իր կենսական շահերը։

Սիրելի՛ հայրենակիցներ, 

35 տարի առաջ ՀՅԴ-ն վերընձյուղվեց Հայրենիքում ու կոչ ուղղեց իր աշխարհասփյուռ ընկերներին՝ դեպի Երկի՛ր։ Այդ կոչը դարձավ մի ամբողջ սերնդի նշանաբանն ու կարգախոսը։

Այսօր մեր հայրենիքը կրկին տագնապի մեջ է։ Ուրեմն ՀՅԴ կոչը նույնն է՝ չհիասթափվե՛լ հայրենիքից, չլքե՛լ այն,

ոչ թե հեռանալ, այլ վերադառնալ,

ոչ թե համակերպվել, այլ պայքարել,

ոչ թե հանձնվել, այլ փոխել ամոթի այս էջը և կերտել Կենսունակ և Ուժեղ Հայաստան։

Խոսքս ուղղում եմ դաշնակցական ընկերներիս․  

նախ, շնորհակալություն յուրաքանչյուր դաշնակցականի իր արժանապատվության, իր պայքարի, իր նվիրվածության համար՝ պատանեկան միությունից մինչև երիտասարդական, ուսանողական միությունից մինչև խմբեր, կոմիտեներ։ Շնորհակալություն աշխարհասփյուռ կառույցին մեր և Հայրենիքի կողքին մշտապես լինելու համար։

Աիրելի՛ ընկերներ, վերջին տարիներին մենք դժվար օրեր ենք ապրել, մեծ կորուստներ կրել, կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, կորցրել ենք մեր ընկերներին։ Այսօր մենք ընկերներ ունենք Ադրբեջանի բանտերում, ընկերներ ունենք Հայաստանի բանտերում։

Միշտ հիշեք՝ մեզ այսօր, իբրև ազգային ուժ, հալածում են ոչ միայն մեր անցյալի և ներկայի համար, այլ՝ ապագայում մեր դերակատարությունը չեզոքացնելու համար։ Մենք մնացել ենք Հայաստանի  արտաքին և ներքին թշնամիների կոկորդին։

Մեր բեռը մեծ է, պատասխանատվությունը՝ անչափելի։ Մենք պատասխանատու ենք հայրենիքի և պետության համար, մեր 135-ամյա կենսրագրության առաջ, մեր նահատակ ընկերների առաջ

Մենք սխալվելու, հոգնելու, ընկրկելու, դանդաղելու իրավունք չունենք, ուստի այս հանդիսավոր օրը Հայաստանի կազմակերպության անունից հայտարարում եմ, որ Դաշնակցությունը առաջիկա պայքարում ունենալու է առանցքային դերակատարություն, մենք ունենք մրցունակ թիմ, պահանջված ծրագիր, կամք և վճականություն գետնի վրա պայքարելու, հակազդեցություն  ձևավորելու և այս չարիքի իշխանության վերարտադրությունը կանխելու համար,  մենք դա անելու ենք միասին մեր ժողովրդի մասնակցությամբ և կամքով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանը փոքր է տարածքով, բայց մեծ է առաքելությամբ։

Մենք ապացուցելու՛ ենք, որ Հայաստանը չի՛ ծնկել, չի՛ հանձնվել և չի՛ հանձնվելու։

Սա՛ է Դաշնակցության խոսքը։

Սա՛ է Դաշնակցության այլընտրանքը։

Սա՛ է Հայաստանի ճանապարհը դեպի ապագա՝ Հանուն Հայի, Հանուն պետության։