8 տարի ի՞նչ եք ման եկել ու չեք գտել, որ գնացել, բիզնեսը փակել եք. Խամոյանը՝ ՊԵԿ նախագահին (տեսանյութ)Երբ է մեկնարկում նոյեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացըՌուսական զորքերը նոր տարածքներ են գրավել Զապորոժիեի մարզումԲացառո՞ւմ եք, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդի ազատությունն արժենա դաշինքից 6 կողմ քվեարկություն Սահմանադրությանը․ հարց՝ Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)Ճամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԼեոնիդ Յակուբովիչը ներառվել է ուկրաինական ռшզմական հետախուզության տվյալների բազաԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Արթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵԱՏՄ զեկույցը Հայաստանում է գրվել. Պապոյան
Վանաձորում բացահայտվել է հանցավոր խումբ, կան կալանավորվածներ (լուսանկարներ)
Մանդատ չենք ստացել, որպեսզի քվեարկենք «ալիևյան Սահմանադրության» օգտին. Աննա ԳրիգորյանԵրևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիներըԵրևանում 37-ամյա կինը հայտնել է, որ իր սկեսրայրն ու սկեսուրը իր և իր անչափահաս երեխաների արժանապատվությունը ոտնահարող տեսանյութ են հրապարակել և շանտաժով գումար պահանջելՆիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը պետական հեղաշրջման մասին հայտարարություն էր․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացու պայուսակից գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի
«Կենդանի վարժեցնողը կհամաձայնե՞ր չորեքթաթ ման գալ». Ալեն Սիմոնյանը երկրի անվտանգությունը հորով-մորով արեց, հիմա էլ անցել է շների ու կատուների պաշտպանությանըԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլարՀրաձգություն Իրանի եւ Ադրբեջանի սահմանին. կա վիրավորԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումը ՍԴ-ում էԴա իմ ճաշակով չէ. Մհեր Գրիգորյանը՝ Աժ ծեծկռտուքի մասինԿդարձնեք «Կիկոսի մահը» և հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք. Պապոյանը գազի գինը գաղտնի է պահումԱդրբեջանում Հայաստանը ներկայացվել է իբրեւ ռուսների կողմից օկուպացված ադրբեջանական տարածք«Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրինԵրաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ ՓաշինյանԱրաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հութիների օբյեկտներին հասցված հարվածների մասինԱվինյանը բացահայտել է՝ խաչմերուկներում խցանումների պատճառը ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ենՍահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. ԳալյանՀՀ-ի ամբողջ տարածքում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր. ՓաշինյանԱվիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել ենՆԳՆ-ն աշխատանքից ազատել է ոստիկանության երեք ծառայողի, ևս մեկին խիստ նկատողություն հայտարարելՀարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթըԹՐԻՓՓ–ի հատվածում կլինի արտահերթ սահմանազատում. Մհեր Գրիգորյան«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԷջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներումՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերում
Քաղաքականություն

ԱՄՆ 2025 թ. Ազգային անվտանգության ռազմավարությունը և Հայաստանի տեղը նոր աշխարհակարգում

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

ԱՄՆ Ազգային անվտանգության 2025 թվականի ռազմավարությունը փաստում է, որ Վաշինգտոնը, ըստ էության, վերակենդանացնում է Մոնրոյի դոկտրինը․ Արևմտյան կիսագունդը վերադառնում է որպես առաջնահերթ պաշտպանվող տարածք, իսկ ԱՄՆ-ի գլոբալ ներգրավվածությունը կառուցվում է ընտրովի, խիստ շահակենտրոն և հաշվարկված մոտեցման վրա։

Այս փոփոխությունները վերաձևում են միջազգային ամբողջ համակարգը՝ ձևափոխելով նաև Հայաստանի անվտանգային միջավայրը։

ԱՄՆ-ի նոր առաջնահերթությունները

Նոր ռազմավարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը վերադառնում է արտաքին քաղաքականության այն մոդելին, որտեղ գերակա են ազգային շահերը, ոչ թե համաշխարհային վերահսկողությունը։

Զգալիորեն փոխվում են առանցքային շեշտադրումները․

առաջնային են դառնում Արևմտյան կիսագունդը և Ասիան,

Եվրոպան և Մերձավոր Արևելքը կորցնում են նախկին առաջնայնությունը,

Ռուսաստանի հանդեպ մոտեցումը դառնում է ավելի պրագմատիկ՝ առանց արժեքային թշնամանքի,

քաղաքականությունը ձեռք է բերում գործարքային և ընտրովի բնույթ։

Փոքր պետությունների համար սա նշանակում է, որ անվտանգության ապահովման պատասխանատվության մեծ մասը պետք է իրացնեն ինքնուրույն:

Ուկրաինական պատերազմի հնարավոր կարգավորման հետևանքները Հայաստանի համար

Վաշինգտոնը հստակ որդեգրում է Ուկրաինայի պատերազմի հետպատերազմական փուլին անցնելու տրամաբանություն։

Եթե այդ ուղղությունը խորանա, ապա․

Ռուսաստանը կարող է ազատել ռեսուրսներ ու վերաուղղել դրանք Հարավային Կովկաս,

Արևմուտքի ճնշումն Ռուսաստանի վրա որոշակիորեն կնվազի,

Թուրքիա–Ադրբեջան տանդեմն ավելի լայն մանևրի դաշտ կստանա։

Այս ամենը կարող է տեղի ունենալ Հայաստանի շահերից հաշվին, եթե Երևանը չունենա հստակ և նախաձեռնող ռազմավարություն։

ԵՄ-ի նկատմամբ ԱՄՆ քննադատությունը և Եվրոպայի հնարավոր կերպարանափոխությունը

NSS-ը արձանագրում է Եվրոպայում ժողովրդավարական որակի անկում, ներգաղթային ճգնաժամ և անվտանգային թուլացում։

Միևնույն ժամանակ ԵՄ-ը դիտարկվում է որպես կառույց, որը կանգնած է վերափոխման շեմին։

Այստեղ բնական է հարցադրումը՝ արդյո՞ք այս պայմաններում արդյունավետ է Հայաստանի եվրաինտեգրումը։

Այո, եթե Հայաստանի համար եվրոպական ուղղությունը դիտվում է ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշման, այլ՝
ինստիտուցիոնալ զարգացման, իրավական կայունության և պետության որակի բարձրացման տեսանկյունից։

Եվրոպական չափորոշիչներն իրենց արժեքը չեն կորցնի, նույնիսկ եթե ԵՄ ներսում շարունակվեն քաղաքական ճգնաժամերը։

Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ կոշտ հռետորաբանության բացակայությունը՝ ազդակ Երևանին

Թրամփի նոր ռազմավարությունը հրաժարվում է Ռուսաստանի նկատմամբ «հիմնային թշնամանքի» լեզվից։

Սա բացում է գործարքային շփումների սահմանափակ հնարավորություններ։

Այս իրավիճակում․

Ռուսաստանը կարող է վերաակենդանացնել իր դերակատարությունը տարածաշրջանում,

Թուրքիա–Ադրբեջան տանդեմը կարող է ակտիվացնել իր ռազմավարական ճնշումները,

Հայաստանը կարող է հայտնվել վտանգավոր վակուումում։

Այդ պատճառով անհրաժեշտ է վերակառուցել Հայաստանի անվտանգության հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նոր մոդելով՝ մեխանիզմային և փոխշահավետ հիմքով։

Հայաստանի անվտանգային մոդելի նոր կառուցվածքը

Հայաստանի անվտանգային համակարգը պետք է հենվի բազմավեկտոր և ինստիտուցիոնալ ամուր մոդելի վրա, որի առանցքային ուղղություններն են․

1) Ռուսաստանի հետ վերակառուցված անվտանգային ստրատեգիական համագործակցություն. գործնական փոխշահավետ ձևաչափ՝ սահմանային պաշտպանության համար։

2) Եվրոպական ուղղություն. ինստիտուցիոնալ, իրավական, հակակոռուպցիոն և կառավարչական համակարգերի ամրապնդում։

3) Իրանի հետ խորքային հարաբերություններ. էներգետիկ, տրանսպորտային և սահմանային համագործակցության ընդլայնում՝ որպես տարածաշրջանային հավասարակշռող ուժ։

4) ԱՄՆ-ի հետ թեմատիկ գործընկերություն. կրթություն, տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիաներ, ժողովրդավարություն, կիբերանվտանգություն։

5) Չինաստան` երկարաժամկետ տնտեսական և տեխնոլոգիական գործընկեր. ենթակառուցվածքներ, կապի համակարգեր, բարձր տեխնոլոգիաներ, ներդրումային ծրագրեր։

6) Հնդկաստան՝ ռազմատեխնիկական և ռազմավարական կարևորություն ունեցող գործընկեր. սպառազինություն, ռազմարդյունաբերական համագործակցություն, տարածաշրջանային հակակշիռ։

) Թուրքիա–Ադրբեջան տանդեմի զսպում.  բազմավեկտոր դիվանագիտություն միջազգային դերակատարների ներգրավմամբ՝ հատկապես Սյունիքի անվտանգության հարցում։ Սա բնավ չի հակադրվում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությանը:

ԱՄՆ 2025 թվականի ռազմավարությունը ձևավորում է նոր աշխարհաքաղաքական իրականություն, որտեղ մեծ տերությունների առաջնահերթությունները արագ փոխվում են։

Հայաստանի համար սա մարտահրավեր է, բայց նաև հնարավորություն՝ ձևավորելու սեփական անվտանգային և քաղաքական օրակարգը՝ հիմնված սուբյեկտայնության, բազմավեկտոր հաշվարկի և հաստատուն պետական ինստիտուցիոնալության վրա։