Պուտինը կրակը դադարեցնելու կոչ է արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն երկրորդ անգամ է կոչ անում կողմերին անհապաղ դադարեցնել մարտերը և վերադառնալ խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«ՌԴ նախագահը խորապես անհանգստացած է ստեղծված իրավիճակով Լեռնային Ղարաբաղի շփման գծում: Պուտինը կոչ է անում հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, ցուցաբերել զսպվածություն, որպեսզի թույլ չտրվեն զոհեր խաղաղ բնակչության շրջանում»,-ասել է նա: