Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

«Դավիթս ասում էր՝ երազանքս է, որ Ղարաբաղում ծառայեմ». Դավիթ Չաքրյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, խելոք, լուրջ երեխա էր։ Մեծացավ և փոխվեց։ Փոքր տարիքում չխոսկան էր, լռակյաց, իսկ երբ բանակ պետք է գնար, արդեն ընկերական մեծ շրջապատ ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Դավիթի մայրիկը։ Դավիթը ծնունդով Գյումրի քաղաքից է։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Գյումրիում է մանկապարտեզ և դպրոց հաճախել։ Մայրիկն անկեղծանում է՝ որդին դպրոց հաճախել չէր սիրում։ «Անընդհատ փախչում էր դասերից։ Դպրոցի ուսուցիչներն իրեն ստիպողաբար էին դասի տանում։ Չեմ կարող ասել, որ ուներ, օրինակ՝ գոնե մեկ սիրելի առարկա։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո իր ցանկությամբ ընդունվեց Գյումրու թիվ մեկ արհեստագործական ուսումնարան։ Ուզում էր խոհարար դառնալ։ Ի տարբերություն դպրոցի, ուսումնարան հաճույքով էր հաճախում։ Ավարտեց այն, հետո զորակոչվեց ժամկետային ծառայության։ Իր տատիկը՝ իմ մայրիկը, խոհարար է։ Խոհարարության հանդեպ սերն այդտեղից է գալիս»։

Դավիթը 2020 թվականի օգոստոսի 12-ին զորակոչվել է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Մարտակերտում՝ Նոր Ղազանչի գյուղի պահեստային զորամասում։ «Շատ էր ուզում Արցախում ծառայել։ Միշտ ասում էր՝ երազանքս է, որ Ղարաբաղում ծառայեմ։ Նախքան բանակ զորակոչվելը, եթե իրեն հագուստ էի գնում, այն անպայման պետք է ինչ-որ զինվորական նշան ունենար, գույներ։ Նախքան բանակ մեկնելն ասում էր՝ գնալու եմ Ղարաբաղ։ Շատ ուրախ էր, որ Մարտակերտում է ծառայում, բայց ափսոս՝ շատ կարճ ծառայեց։ Միշտ զանգում էր, շատ ուրախ էր ու գոհ ծառայությունից»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ «Պատերազմի օրերին իր հետ կապ ունեցել ենք։ Հակառակորդը թիրախավորել էր իրենց պահեստային զորամասը, տղաներն այդտեղից դուրս էին եկել։ Ասաց՝ առաջնագիծ ենք գնում, բայց կոնկրետ որ հատվածներում է եղել, մեզ ոչինչ չի ասել։ Հոկտեմբերի 14-ին զանգեց։ Դա իր վերջին զանգն էր։ Այդ ժամանակ ասում էին՝ հրադադար պետք է լինի։ Իր հետ զրույցի ժամանակ ասացի՝ Դավո՛ ջան, մի մտածիր, հրադադար է լինելու։ Արձագանքեց՝ մա՛մ, ինչ էլ հավատում ես»։

Հոկտեմբերի 16-ին է զոհվել Դավիթը։ Տուն «վերադարձը» երկար չի տևել։

Դավիթը կրտսեր քույրիկ ունի։ Նա Եվրոպական համալսարանի երրորդ կուրսի ուսանողուհի է։ Իսկ 2021 թվականի ամռանը ծնվել է Դավիթի կրտսեր եղբայրը՝ Դանիելը։ Մայրիկն ասում է՝ Դավիթի զոհվելու ժամանակ նա սպասելիս է եղել բալիկի, բայց անգամ չի էլ կասկածել այդ մասին։ «Ծանր ապրումների մեջ էի, դժվարություններ շատ ունեցանք այդ օրերին, բայց հաղթահարեցինք, ու մեր տղան ծնվեց։ Հիմա մեր ընտանիքի լուսավոր կետն է, մեր կյանքի շարժիչ ուժը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում