Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Այն, ինչ լինելու է կիրակի օրը, պետական աhաբեկչությամբ եկեղեցու զավթում է. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցն է Մայր Աթոռի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

- Դատարանը երկու ամսով կալանավորեց Արշակ սրբազանին: Սպասելի՞ էր նման որոշումը Ձեզ համար:

- Այո, սպասելի էր:

- Իսկ ինչո՞վ եք պայմանավորում Արշակ սրբազանին թիրախավորելը:

- Պարզ չէ՞, չե՞ք տեսնում՝ ինչ է կատարվում: Մենք այսօր քաղաքակրթական աղետի մեջ ենք՝ քաղաքակրթական աղետի՝ որպես պետություն, որպես հասարակություն, որպես ազգ, որպես ժողովուրդ: Եվ այս ամեն ինչից էլ ածանցվում են հակաժողովրդական, հակաիրավական, հակասոցիալական, հակաբարոյական, հակահոգեւոր, հակաբնական բոլոր այդ դրսեւորումները: Մենք այս վիճակի մեջ ենք: Հիմա կհարցնեք՝ լուծում, ես լուծում չունեմ: Լուծում ունենայի՝ կձեռնարկեի ինչ-որ մի բան:

- Վերջին օրերին տարբեր հոգեւորականների, եպիսկոպոսների կողմից հայտարարություններ են հնչում՝ ի սատարումն Վեհափառի, բայց որոշ թեմերի քահանաներ իրենց հավատարմության հավաստիքն առ Հայրապետ չեն հայտնել․․․

- Դա դեռ չի նշանակում, որ իրենք հավատարիմ չեն: Եթե հիշատակություններն արվում են, դրանով ի՞նչ են անում իրենք: Խոստովանում են, որ բարձրաձայնված հոգեւորականներից Ամենայն հայոց հայրապետն է, թեմի առաջնորդն է եւ պատարագիչ քահանան է: Բարձրաձայնում են նախեւառաջ եկեղեցու այս հոգեւորականների հավատքի եւ դավանանքի ուղղափառությունը, իրար հետ հաղորդակցությունը՝ հաղորդության միությունը, եւ երրորդը՝ հավատարմությունն ու հնազանդությունը նվիրապետական կարգի մեջ վերեւի իշխանություններին։ Այսինքն, առաջնորդը՝ Վեհափառին, քահանան՝ առաջնորդին եւ Վեհափառին: Խոշոր հաշվով, սա եկեղեցու միասնության, միության մասին է: Եթե հիշատակում ես, նշանակում է՝ այդ երեքն անում ես՝ ուղղափառ ավագի խոստովանություն, հաղորդության միության հռչակում, եւ ում իշխանության տակ ես, եւ հավատարմություն ու հնազանդություն: Եթե չես անում, նշանակում է՝ չես ճանաչում նրա ուղղափառությունը, հայտարարում ես քեզ հաղորդությունից դուրս եւ որ այլեւս չես ենթարկվում այդ իշխանությանը: Հիմա այն, ինչը որ կատարվում է մեր կիրակիից կիրակի՝ վերջին շաբաթվա ընթացքում, եկեղեցաբանական անհեթեթություն է, ինչո՞ւ, որովհետեւ չի հնչում Վեհափառի անունը քահանայի կողմից՝ այն դեպքում, երբ որ իր առաջնորդն այնտեղ կանգնած է: Եվ երբեմն զեղչում են հենց նույն պատարագիչ քահանայի անունը։ Սա եկեղեցաբանական անհեթեթություն եւ անգրագիտություն է։ Եթե միտումնավոր է արվում, շատ ավելի վատ: Ուրեմն, եթե չես հնչեցնում, նշանակում է՝ հայտարարում ես, որ չես ճանաչում այլեւս քո առաջնորդի ուղղափառությունը, հաղորդություն չես կիսում այլեւս իր հետ եւ այլեւս չես հնազանդվում: Բայց մեկ էլ տեսնում ես, որ հաջորդ կիրակի այդ նույն մարդիկ հնչեցնում են: Դա ի՞նչ է նշանակում, որ այս եկեղեցաբանական անհեթեթ աղճատումն արվում է մեկ պատճառով, որ այնտեղ կանգնած է ինչ-որ մեկը, որը հակասահմանադրական ճանապարհով միջամտում է եկեղեցու գործերին։ Այսքան բան:

- Այդ՝ «ինչ-որ մեկը» երեկ հայտարարեց, թե կասկածներ ունի, որ Ամենայն հայոց հայրապետն ինչ-որ երրորդ երկրների կողմից կարող է հավաքագրված լինել, նույն թեզն իշխանամետ լրատվամիջոցում առաջ էր տանում Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

- Տեսեք, ես չեմ ուզում մեկնաբանել այն, ինչը որ այդ մարդը կրկնում է տարբեր ամբիոններից: Ինքը թող պատասխան տա բոլոր այն լիազորություններով եւ պարտականություններով օժտված իր առաքելության համար, որը ձախողել է տոտալ՝ վերից վար: Ի՛նքը պիտի պատասխան տա մեզ, ոչ թե մենք՝ իրեն:

- Գյումրիում չկարողացան քահանա գտնել, որ կհամաձայներ Փաշինյանի պայմաններով պատարագ մատուցել: Դրական հույսեր չի՞ ներշնչում սա:

- Այն, ինչը որ հիմա փորձ է արվում անել առաջիկա կիրակի օրը,  նշանակում է պետական ահաբեկչությամբ եկեղեցու զավթում՝ իրավունքների յուրացում, որն իրենցը չէ, ահաբեկչություն, մարդկանց վախեցնում են, ստիպում են, պարտադրում են, որի իրավունքը Սահմանադրությամբ իրենք չունեն: Իսկ ինչո՞ւ Սահմանադրությունը չի պահվում․ որովհետեւ բոլոր այն պետական մարմինները, որոնք երաշխավորում են մեր երկրում օրինապահությունը, սահմանադրականությունը, իր գրպանում են:

- Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ իշխանությունները մտադիր են կալանավորել նաեւ Վեհափառին, ապա նրա անունից գրություն տարածել, թե հրաժարվում է կաթողիկոսությունից: Այս սցենարը կաշխատի՞:

- Որեւիցե արտաքին միջամտություն եկեղեցու կառավարմանը, գահակալի ընտրությանը կամ փոփոխությանը, այդ թվում՝ նաեւ ներսի հոգեւորականների աջակցությանը, ապալեգիտիմացնելու է ամբողջ գործընթացը եւ լուրջ խնդիրներ է առաջացնելու մեր սուրբ եկեղեցու ներսում: Մենք դեռ հարցեր ենք տալու ապագայում, ինչը որ կատարվում է, ապօրինություն է, բայց երբ որ ներսում այդ փոփոխությունները եղան, դրանք չեն լինելու օրինական, կանոնական, եւ ոչ մի արդարություն չի լինելու:

- Փոխարենը եկեղեցին կտուժի:

- Դրա փոխարեն կտուժենք բոլորս՝ որպես պետություն, որպես ազգ, որպես հասարակություն եւ որպես եկեղեցի: Հակասահմանադրական ճանապարհով բարեփոխում չեն անում: Հետո՝ դու ո՞վ ես, որ բարեփոխում ես անում: Դու՝ ինքդ քեզ բարեփոխիր, պատասխան տուր այն բոլոր ապօրինությունների համար, որ արել ես: Ուղղակի մենք կանգնած ենք դիկտատուրայի, ավտոկրատիայի առաջ, եւ որեւիցե ձեւով, ովքեր որ կոչված են այս իրավական քաոսը կարգավորելու, իրենց պարտականությունները չեն կատարում՝ Սահմանադրությամբ իրենց տրված ե՛ւ որպես լիազորություն, ե՛ւ որպես պարտականություն: Մենք՝ որպես հոգեւորականություն, ես՝ անձամբ ինքս, ե՛ւ որպես հավաքականություն, ե՛ւ որպես հոգեւոր դասի ներկայացուցիչ, Հայաստանում ապրում եմ այնպիսի զգացողությամբ, որ մեր պետությունը, մեր սիրելի պետությունն այլեւս իրավական պետություն չէ: Ես պաշտպանված չեմ ոչնչով։ Իհարկե, ես պաշտպանություն չեմ ուզում, հոգեւորական եմ, բայց գոնե թող բարձրագոռգոռ չարտահայտվեն իշխանության որոշ ներկայացուցիչներ, որ մենք ապրում ենք ժողովրդավարության, իրավական պետության պայմաններում, եւ երբեմն նաեւ մեզնից իբրեւ ժողովրդավարությունը պաշտպանում են: Այս երկրում ամենաուժեղ պաշտպանված հատվածը 2018 թվականից հետո փողոցում շներն են․ դա կոչվում է ցինիկ ժողովրդավարություն: Եթե գիտեն, թե «ցինիկ»-ն ինչ է նշանակում ու որտեղից է գալիս, կհասկանան: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում