Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը եկեղեցին է քանդում, ընդդիմությունը՝ ինքն իրեն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայ առաքելական եկեղեցու եւ բարձրաստիճան հոգեւորականների դեմ իշխանության վերջին օրերի տեռորը թվում էր, թե պետք է սթափեցներ Մորփեոսի գիրկն անցած ընդդիմությանը, որ քայլեր ձեռնարկեին, փորձեին կանխել իշխանության եկեղեցաքանդ գործողությունները, սակայն ընդդիմությունը չնայած ակտիվացել է, բայց միայն ներընդդիմադիր պայքարի հարցում։ Իմպիչմենտի թեմայով երկար ամիսներ տեւած գզվռտոցից հետո կարծես հրադադար հաստատվեց, եւ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի թիմերը հանդարտվեցին։ Մեզ էլ թվաց, թե իշխանությանը հեռացնելու հրամայականի շուրջ նրանք կոնսենսուսի են եկել։ Սակայն նախօրեին այդ հրադադարը խախտեց Քոչարյանի թիմակից, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը, որը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածությունը քննարկելու ժամանակ իր ելույթում խոսեց կոռուպցիայի մասին։ Իսկ ի պատասխան Ռուբեն Ռուբինյանի հերթական հիշեցմանը, թե նա դավաճանել է նախկին թիմակիցներին եւ արտագաղթել Քոչարյանի ցուցակ, Աննա Գրիգորյանը որոշեց, որ ոչ այնքան պետք է ՔՊ-ականներին իրենց տեղը ցույց տա, որքան՝ քննադատի ՀՀԿ-ականներին։ Նա դիմեց ՔՊ շարքերն անցած նախկին ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանին, թե ինչպես եք ամեն անգամ լսում Ռուբինյանի նմանատիպ ելույթները, երբ դուք եւ մյուս նախկին ՀՀԿ-ականներդ եք իրականում դավաճանել եւ ընդդիմությունից իշխանական թիմ անցել։  


«Կամ՝ էն մյուս օլիգարխը՝ ՀՀԿ-ական, իրա տղան հիմա ձեր մարզպետը չի՞, 2021 թվականին էդ մարդը «Պատիվ ունեմ»-ի շտաբի պետն ա եղել»,- ասաց Աննա Գրիգորյանը՝ նկատի ունենալով «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանին եւ նրա որդուն՝ Վայոց Ձորի մարզպետին։ Բայց սրանով էլ ընդդիմադիր պատգամավորուհին չհանգստացավ, ՔՊ-ականներին հորդորեց․ «Գնացեք գյուղերը, պտտվեք, ինչքան ՀՀԿ-ական տասովշչիկ կա, բոլորը ձեր համար են աշխատում, կարող ա՞ էդպես չի, իհարկե, էդպես ա»։

Հիշեց նաեւ ֆեյք ՀՀԿ-ական Գեւորգ Պապոյանին, որը հիմա ՔՊ-ի փոխնախագահն է։ Աննա Գրիգորյանի այս ելույթը, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում, մեղմ ասած, լավ չեն ընդունել։ Ելույթից հետո «հայաստանցիները» փորձել են գործընկեր խմբակցության պատգամավորներին պարզաբանումներ տալ, թե միտումնավոր չէր ՀՀԿ-ի թեման արծարծվել, ուղղակի Աննային հունից հանել են, նա էլ չի կարողացել տիրապետել ու չափը գուցե անցել է։ Սակայն երեկվա զարգացումները ցույց տվեցին, որ արդարացումները հիմնավոր չեն համարվել, եւ սկսվել է միջթիմային նոր հրաձգություն։ Երեկ խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ Հայկ Մամիջանյանը ոչ թե շրջանցեց այդ մասին իրեն ուղղված հարցը, այլ հավուր պատշաճի «աբառոտկա ֆռռաց»։ «Եթե խոսել, պետք է խոսել ամբողջական, որովհետեւ երբեմն այդ ելույթները ՀՀԿ-ի դեմ են ավելի շատ դառնում, քան թե իշխանությունների»,- ասաց նա։

«Այդ նույն ելույթում կարելի էր, օրինակ, խոսել Արտաշես Թումանյանի մասին, որ ժամանակին եղել է նախագահ Քոչարյանի խորհրդականը, կամ պարոն Գուրգեն Արսենյանի, որ հիմա դեսպան է, իսկ ժամանակին կոալիցիայի անդամ էր՝ պարոն Քոչարյանի իշխանության։ Էլ չեմ ասում, որ իրենց խմբակցությունով մի պատգամավոր է եկել խորհրդարան, որ Փաշինյանից ավելի Փաշինյան է, ես միշտ փորձում եմ Գեղամ Նազարյանին իրեն արժանի ձեւով չպատասխանել, բայց երբ իր մասին չեն խոսում ու խոսում են ինչ-որ անհասկանալի բաների մասին, իմ համար անհասկանալի է։ Դե էլ չեմ ասում, որ համայնքապետեր կան, որ ժամանակին ներկայանում էին որպես ընդդիմադիր, բայց հիմա լավ էլ հաշտ են ամեն ինչի հետ»,- ասաց նա՝ թերեւս նկատի ունենալով «Հայաստան» դաշինքի մաս կազմող սյունյաց համայնքապետերին՝ Գորիսի եւ Քաջարանի, որոնք հիմա ընդունում են իշխանության ներկայացուցիչներին եւ ՔՊ-ի հետ պրոբլեմ չունեն։ «Այնպես որ, այո, կարելի է բացահայտումներ անել, բայց իմ ու քո անելով չխոսել, էլի, որովհետեւ ստացվում է՝ նման ելույթների նպատակը ՀՀԿ-ին կսմթելն է, քան թե իշխանության այս կամ այն թերությունների մասին խոսելը։ ՀՀԿ-ում մարդիկ են, որ, 2018 թվականից սկսած, ո՛չ քրգործերից են վախեցել, ո՛չ ատելության քարոզից, շարունակել են, շարունակում են ու կշարունակեն մինչեւ հաղթական ավարտ։ Սեփական աչքի գերանը չտեսնելով՝ ուրիշի աչքի չոփից խոսել չի կարելի»,- ասաց Հայկ Մամիջանյանը»։ 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում