Լորդ Վերնոն Քոքերը պաշտոնապես բացել է Հայաստանում Միացյալ Թագավորության առաջին մշտական Պաշտպանության բաժինը
Պատմական պահ․ Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարար Լորդ Վերնոն Քոքերը պաշտոնապես բացեց Հայաստանում Միացյալ Թագավորության առաջին մշտական Պաշտպանության բաժինը:
Այս մասին հայտնել է դեսպանությունը՝ նշելով.
«Այս կարևոր քայլը արտացոլում է Մեծ Բրիտանիայի երկարաժամկետ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի պաշտպանական կարողություններին, ինքնիշխանությանը և անվտանգությանը»։