Ալիևը ուզում է վերացնել Հայաստանը, Փաշինյանից պատասխան չկա․ Թաթոյանը առաջարկ է արել Բաքվին
ՀՀ նախկին ՄԻՊ, Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը առաջարկ է ներկայացրել Ալիևին։
Ներկայացնելով Հայաստանի դեմ Ալիևի հերթական ելույթը՝ Թաթոյանը նշել է․
«Ալիևը իր ելույթում պարզ հստակ խոսում է՝ ուզում է վերացնել, զավթել Հայաստանը։ Նա Հայաստանին մեղադրում է բազմաթիվ «միջազգային հանցագործությունների» մեջ։ Հայաստանից պատասխան չկա, Նիկոլ Փաշինյանը զբաղված է երկրում անօրինակություններով, խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը մսխելով։ Կոնկրետ առաջարկ եմ ներկայացնում Ադրբեջանի նախագահին իր այսօրվա ելույթի կապակցությամբ»,- ասել է նա՝ հստակեցնելով, որ խոսքը վերաբերում է միջազգային քրեական դատարան դիմելուն․
«Դիմեք մեր դեմ, մենք կդիմենք ձեր դեմ, եթե կարծում եք, որ մենք արել ենք այդ իբր հանցագորոծությունները, սրանք են խաղաղությանն ուղղված ծրագրերը»,- ասել է Թաթոյանը։