Եթե Փաշինյանի ասած «դոմփելը» և Նարեկ Սամսոնյանի ասած «հետույքայինը» համեմատենք, ապա Փաշինյանը պետք է վաղուց բանտում լիներ. այցիայի մասնակից
Տղաներին մեղադրում են վատ բառապաշար օգտագործելու համար, բայց իրենք ավելի վատն են օգտագործու. ի աջակցություն Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի՝ ԵՄ պատվիրակության շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց մասնակիցներից Վահե Մովսիսյանը։
«Եթե Նիկոլ Փաշինյանի ասած «դոմփելը» և Նարեկ Սամսոնյանի ասած «հետույքայինը» համեմատենք, ապա Փաշինյանը պետք է վաղուց բանտում լիներ։ Փաշինյանը կեղեքում է հայ ժողովրդին, ամեն օր դոմփում է արդարադատությունը»,– ասաց նա։
Մովսիսյանի խոսքով՝ արդարադատություն և ժողովրդավարություն կլինի միայն այն դեպքում, երբ Փաշինյանը հեռանա. «Եթե չհեռանա՝ չի լինի ՀՀ, ինչպես չկա Արցախ»։
Թեև ԵՄ ներկայացուցիչներից մեծ սպասելիքներ չունեն, նա ընդգծեց, որ քաղաքական ակցիայի միջոցով հայտնում են իրենց անհամաձայնությունը։ «Վերջիվերջո այդ լռությունն ուղիղ նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հաշտ ու համերաշխ են»,– ասաց նա։