Իշխանությունները սկզբում փորձեցին վարկաբեկել Արշակ Սրբազանին, բայց տեսան՝ պինդ է, կանգնած է Վեհափառի թիկունքին, ծնվեց այս զավեշտալի մեղադրանքը. Խաչատրյան
Երեկվա տեղի ունեցածը խայտառակություն է, ՀՀ-ում միահեծան, անսահմանափակ բռնակալության հաստատման փորձ է. ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Արշակ Սրբազանին ներկայացված մեղադրանքը պարզապես ծաղր է մարդկային բանականության նկատմամբ, ծաղր է սեփական ժողովրդի նկատմամբ. մոտեցումը սա է՝ «ինչ ուզում եմ՝ անում եմ, չեք ուզում՝ ինչ ուզում եք արեք»։ Այդ սկզբունքով է ղեկավարվում Փաշինյանը»,-ասաց նա։
Խաչատրյանը նշեց, որ իշխանությունները սկզբում փորձեցին վարկաբեկել Արշակ Սրբազանին. «Բայց տեսան՝ պինդ է, ամուր է, կանգնած է Վեհափառի թիկունքին, Վեհափառն էլ՝ նրա։ Եվ արդյունքում ծնվեց այս զավեշտալի մեղադրանքը։ Իսկ «ջեբը պլան գցելը» այլ կառույցներին բնորոշ ոճ է»,- հավելեց պատգամավորը։