Իսակովի պողոտայում բախվել են Lexus-ը, Toyota-ն և «Զվարթնոց» օդանավակայանի ավտոբուսը
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են «Lexus» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները և «Mitsubishi» մակնիշի ավտոբուսը, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունները:
Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հաշվեկշռում: