Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Դատախազը պահանջել է 4 տարով ազատազրկել սահմանն ապօրինի հատելու փորձ արած վրացիներին

 «Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.

Թբիլիսիում հաշվառված, Երեւանում բնակվող, միջնակարգ կրթությամբ, ոչ մի տեղ չաշխատող, 1968թ․ ծնված Գեորգի Օմարի Տաբագարիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Վրաստանի քաղաքացի, ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու շուրջ նախնական համաձայնության գալով իր մտերիմ՝ Վրաստանի քաղաքացի, Տկիբուլի քաղաքում հաշվառված, Երեւանում բնակվող, միջնակարգ կրթությամբ, ոչ մի տեղ չաշխատող, 1972թ․ ծնված Սոսո Շաքրոյի Օբոլաձեի հետ, վերջինիս հետ 2025 թվականի ապրիլի 19-ին, ժամը 21:30-ի սահմաններում գտնվելով Տաշիր համայնքի Նորաշեն գյուղի բնակավայրի մոտ, շրջանցելով Լոռու մարզում տեղակայված ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի 2-րդ սահմանապահ պարետատան «Սարչապետ» սահմանապահ ուղեկալը, ապօրինի՝ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի եւ «ՀՀ պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի թիվ 702-Ն որոշման պահանջները դիտավորությամբ խախտելով, առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության, հետիոտն մուտք գործելով սահմանային շերտ, փորձել են հատել ՀՀ սահմանը եւ մուտք գործել Վրաստան, սակայն նրանց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ հայ-վրացական սահմանագծից շուրջ 650 մ հեռավորության վրա բռնվել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից: Գ․ Տաբագարին եւ Ս․ Օբոլաձեն մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 44-469 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով («Պետական սահմանն ապօրինի հատելու փորձը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»):


Նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նախնական դատալսումների ժամանակ Ս․ Օբոլաձեն, Գ․ Տաբագարին եւ նրանց պաշտպանները ներկայացրել են արագացված վարույթ կիրառելու միջնորդություն։ Նրանք հայտնել են, որ իրենց համար պարզ է ներկայացված մեղադրանքը, համաձայն են դրա հետ, առաջադրված մեղադրանքում իրենց լիովին մեղավոր են ճանաչում, միջնորդությունը ներկայացրել են կամավոր, մինչեւ միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել են իրենց պաշտպանների հետ, գիտակցում են արագացված վարույթ կիրառելու հետեւանքները եւ պնդում են ներկայացված միջնորդությունը:

Հանրային մեղադրողն  արագացված վարույթ կիրառելու դեմ չի առարկել։ Դատարանը բավարարել է արագացված վարույթ կիրառելու մասին մեղադրյալների միջնորդությունը եւ նշանակել լրացուցիչ դատալսումներ: 2025թ․ օգոստոսի 15-ին Վանաձոր քաղաքում Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Պողոսյանը վճռել է Գեորգի  Տաբագարիին եւ Սոսո Օբոլաձեին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 44-469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով, նշանակված պատժին հաշվակցել 2025թ․ ապրիլի 19-ից մինչեւ օգոստոսի 15-ն անազատության մեջ գտնվելու 3 ամիս 25 օրը եւ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 2 տարի 8 ամիս 5 օր ժամկետով, Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կարգով ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան 1 տարի ժամկետով, Գ․ Տաբագարիի եւ Ս․ Օբոլաձեի վրա փորձաշրջանի ընթացքում դնել հետեւյալ պարտականությունները՝ առանց դատապարտյալների  վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության ՀՀ  տարածքը չլքելը, բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելը, Գ․ Տաբագարիի եւ Ս․ Օբոլաձեի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, փոփոխել եւ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը, մինչեւ դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը, Գ․ Տաբագարիին եւ Ս․ Օբոլաձեին անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից։ Մեղադրող Արտուշ Կարապետյանը  վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով բեկանել  նշված դատավճիռը․ Գ․ Տաբագարիի եւ Ս․ Օբոլաձեի նկատմամբ ՀՀ քրօր․ 44-469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել եւ վերջիններիս նկատմամբ որպես պատիժ սահմանել ազատազրկում՝ 4 տարի ժամկետով: Այս գործով վերաքննիչ դատարանում վերջին նիստը կայացել է նոյեմբերի 3-ին։ Որոշում դեռ չկա։