Բաքվում կայացել է հայ գերիների հերթական շինծու դատավարությունը
Բաքվում երեկ կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով հերթական շինծու դատավարությունը։
Փաստաբանները կրկին հանդես են եկել իրենց պաշտպանյալների արդարացման «դատավճիռներ» կայացնելու հերթապահ հայտարարություններով։
Հաջորդ «դատական նիստը» նշանակված է դեկտեմբերի 11-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»:
Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նրանց համար պետական մեղադրողը պահանջել է ցմահ ազատազրկումից մինչև 20 տարվա ազատազրկում։
Հավելենք նաև, որ նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: