Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 6-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Նալբանդյան փողոցում՝ Նալբանդյան փողոց -Սայաթ -Նովայի պողոտա խաչմերուկից մինչև Նալբանդյան- Մոսկովյան փողոցների խաչմերուկ երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը։