ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են այն հարցերը, որոնց հետ Ռուսաստանը համաձայն չէր. Պուտին
Ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման շուրջ ամերիկյան կողմի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են այն հարցերը, որոնց հետ Ռուսաստանը համաձայն չէր:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այո, նման հարցեր կային, և մենք դրանք քննարկել ենք», - պատասխանել է պետության ղեկավարը:
Պուտինը նաև նշել է, որ վաղաժամ կլինի հրապարակայնորեն մեկնաբանել ԱՄՆ խաղաղության ծրագրի կոնկրետ կետերը։ Նա ասել է, որ դա կարող է խաթարել Վաշինգտոնում հաստատված աշխատանքային ռեժիմը։
«Կարծում եմ՝ վաղաժամ կլինի հիմա ասել, թե կոնկրետ ինչն է անընդունելի և ինչի շուրջ կարող ենք համաձայնության գալ։ Կարծում եմ՝ մենք պետք է զբաղվենք այս աշխատանքով, այլ ոչ թե միջամտենք», - հավելել է նախագահը։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն խաղաղության ծրագրի կետերը մեկ առ մեկ քննարկում է Մոսկվայի, Կիևի և եվրոպական երկրների հետ։