ԵԱՀԿ Մինսկի խմբի փակումը կարևոր քայլ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար. ԵԱՀԿ գործող նախագահ
ԵԱՀԿ Մինսկի խումբը փակելու որոշումը կարևոր քայլ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար։
Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը Արտաքին գործերի նախարարների խորհրդի 32-րդ նիստում:
«Ես ականատես եմ եղել դրական առաջընթացի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում։ Օգոստոսին մենք որոշեցինք փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցները։ Սա կարևոր քայլ է խաղաղության գործընթացին աջակցելու համար և նաև վերացնում է ԵԱՀԿ բյուջեի հաստատման ճանապարհին առկա հիմնական խոչընդոտը», - նշել է Վալտոնենը։