«Տիկին ջան, ոստիկանությունը շահույթ հետապնդող կառույց չէ, դուք էլ գովազդային գործակալ չեք. գրեք-գնացեք». ՀՀ պահեստազորի զինծառայողներ
«Սնտեսված առաջնահերթություններ․ Արփինե Սարգսյանի «գովազդային» ոստիկանությունը» վերտառությամբ, ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը գրել է.
Հայաստանում գրեթե ամենօրյա սպանությունների և դանակահարությունների աճի ֆոնին ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը շարունակում է զարմացնել իր գործողություններով։ Վերջերս ՆԳՆ–ի պաշտոնական կայքում ներկայացվեց նախարարի հերթական աշխատանքային հաղթանակներից մեկը։ Նկարահանված՝ չհաջողված մոդելի կերպարով, բազկաթոռին նստած և ոտքը ոտքին գցած, նա հանրությանը ներկայացնում է ոստիկանությունում տեղի ունեցած հերթական առաջընթացը, որը վերաբերում էր առցանց հարթակում ավտոմեքենաների առքուվաճառքին։
Տեսնելով և համադրելով այս ամենը՝ տպավորություն է ստեղծվում, որ Ա. Սարգսյանը չի գիտակցում «Ոստիկանության մասին» օրենքով ամրագրված ոստիկանության հիմնական խնդիրները։ Ըստ 2–րդ հոդվածի՝ ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել
1. մարդու անվտանգությունը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում։
2. հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը։
3. հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը։
3.1) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով հետաքննության կատարումը։
3.2) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանն օժանդակությունը։
4. հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը։
4.1) ճանապարհային երթևեկության անվտանգությունը։
5. սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը։
6. սույն օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օժանդակությունը։
Ոստիկանության վրա այլ խնդիրներ կարող են դրվել միայն սույն օրենքով և ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը կարգավորող օրենքներով։
Զարմանալի է, որ ԱԱԾ տնօրեն Ա. Սիմոնյանը, որը նույնպես գլոբալ առումով պատասխանատու է հանցագործությունների դեմ պայքարի համար ազգային անվտանգության համատեքստում, Արփինեին չի ասում․
«Տիկին ջան, ոստիկանությունը շահույթ հետապնդող կառույց չէ, դուք էլ գովազդային գործակալ չեք։ Գիտակցեք դա, գրեք և գնացեք։»
Հաշվի առնելով, որ Արփինեին ոչ ոք այդպես չի ասել, մենք ստիպված ենք ասել․ «Աղջիկ ջան, քո տեղում չես»: Նախարարի պաշտոնը երջանկություն չէ. այն առաջնահերթ պատասխանատվություն է ժողովրդի առջև, գրի գնա։