Անթույատրելի է, որ պայմանագրային զինծառայողը ստանա ավելի ցածր աշխատավարձ, քան պարեկը. Աննա Գրիգորյան
«Պրոֆեսիոնալ բանակը պետք է ձևավորվի պայմանագրային զինծառայողների միջոցով։ Հինա ինձ ասեք՝ ինչ գրավիչ պայմաններ եք ստեղծել, այդ թվում նաև աշխտավարձի տեսանկյունից, որ Հայաստանի քաղաքացին ու գնա, պայմանագրային զինծառայող աշխատի»,- ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա համեմատության համար նշեց. «Պարոն Պապիկյան, անթույատրելի է, որպեսզի պայմանագրային զինծառայողը ստանա ավելի ցածր աշխատավարձ ու զգալի ցածր աշխատավարձ, քան պարեկը։
Հայաստանի քաղաքացին եթե ընտրություն կատարի՝ որտեղ գնա աշխատելու, հաշվի առնելով սահմանում առկա ռիսկերը, մարտահրավերները, պայմանները և այն, ինչ ունենալուէ Երևանի կենտրոնում պարեկ աշխատելիս...
Առնվազն բազային աշխատավարձի բարձրացումը հրամայական է»։