Դիլիջանի դպրոցի 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածքԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցներիՊարոն Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի օբյեկտների վրա հարձակումները. ԹրամփՋերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր և կորցրեց տարածքներ. Հակոբ ԲադալյանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավորԲորիս Ջոնսոնին տեղափոխող գնացքը հեռացել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից րոպեներ առաջՆԳ նախարարը մրցանակ է հանձնել «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքի լավագույն թիմինՊապիկյանը լուսադեմին դարձյալ հերթական այցն է կատարել հեռավոր զորամասՀորմուզի նեղուցում նավ է հրթիռակոծվել
Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանին հաջողվեց անցնլ Սևանա լիճը (տեսանյութ)
Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել
Հասարակություն

Քաղաքական ճնշումների նոր փուլ․ Քննչականն Արշակ սրբազանին ճնշելու համար գործի մեջ ներքաշում է նրա ընտանիքի անդամներին. AntiCor

AntiCor-ի Քննչական կոմիտեի աղբյուրները հայտնում են, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող կեղծ տեսագրությունների գործով իշխանությունը նախընտրել է ոչ թե բացահայտել իրական հանցագործությունը, այլ գործը օգտագործել որպես քաղաքական բիրտ ճնշումների միջոց։

Կայքի տվյալներով՝ քննիչներն ամբողջությամբ անտեսում են տեսանյութի կեղծման, այդ տեսանյութն Արշակ սրբազանին վերագրելու միջոցով վերջինիս նկատմամբ ատելություն տարածելու ուղղությամբ քննությունը։ Փոխարենը, վարույթում առաջ է մղվում մի տրամաբանությունից զուրկ, բայց իշխանության համար քաղաքական նպատակով «շահեկան» վարկած, որի միջոցով իշխանությունը փորձում է Արշակ սրբազանին և նրա ընտանիքին առավել խոցելի դարձնել։

Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումներից հայտնի դարձավ, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն իր ցուցմունքում հայտնել էր՝

  • նա իրեն տուժող չի համարում «անձնական կյանքի գաղտնիքի խախտման» հոնցանքով,
  • քանի որ տարածված տեսագրությունն իր հետ որևէ իրական կապ չունի,
  • և, հետևաբար, իր անձնական կյանքի գաղտնիությունը պարզապես չէր կարող խախտված լինել։

Սրբազանը հայտարարել է, որ ինքը իրականում տուժել է հետևյալ հանցագործությունից՝

կեղծ տեսանյութ ստեղծելու, այն իրեն վերագրելու և այդ տեսագրությունը տրաածելու միջոցով անձամբ իր ու ամբողջ եկեղեցու նկատմամբ ատելություն ու թշնամանք տարածելու հանցավոր արարքից։

Այս ցուցմունք ամբողջովին փոխում է գործի էությունը։ Քննչական կոմիտեն պարտավոր էր քննությունն կատարեր նաև այս վարկածով։

Սակայն քննչակաում AntiCor-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ ուղղությամբ որևէ քննություն չի իրականացվում։

Փոխարենը՝ քննչականն առաջ է բերում «ընտանեկան դավադրության» վարկածը

Ըստ այդ վարկածի՝ իբր գաղտնի տեսախցիկը տեղադրել են Արշակ սրբազանի մորեղբոր (քեռու) որդիները՝ այն նույն քեռու, ում կնոջ հետ էլ տեսագրության տարածողները ներկայացրել են ենթադրյալ ինտիմ հարաբերության դրվագ։

Քննչականն այժմ փորձում է հիմնավորել, թե իբր հենց այդ կնոջ որդիներն են տեսագրել ու հրապարակել։

AntiCor-ի աղբյուրների փոխանցմամբ՝ սա ունի երեք ակնհայտ քաղաքական նպատակ․

  1. Ներխուժել սրբազանի ընտանեկան միջավայր, հոգեբանական ճնշում գործադրել նրա մերձավորների վրա։
  2. Ընտանիքին ներքաշելով այս պատմությանը ուժեղացնել Արշակ սրբազանի նկատմամբ ճնշումները մինչև որ հրաժարվի եկեղեցին պաշտպանելուց։
  3. Հրապարակային դաշտում ստեղծել լրացուցիչ սկանդալային լարումներ, որոնք հարմար են իշխանության քարոզչությանը։

Քննչական կոմիտեն շուտով պատրաստվում է քեռու որդիներին հարցաքննության կանչել, ինչը ըստ մեր աղբյուրների՝ «ոչ իրավական, այլ բացառապես քաղաքական որոշում» է։

AntiCor-ի եզրակացությունը

Քննչական կոմիտեից ստացված տվյալները վկայում են, որ գործը ոչ թե քննվում է՝ հանցագործությունը բացահայտելու, այլ՝

  • Արշակ արքեպիսկոպոսի,
  • նրա ընտանիքի,
  • և ընդհանրապես եկեղեցական ինստիտուտի վրա

քաղաքական ճնշում գործադրելու նպատակով։

Իշխանությունը ձևավորում է մի արհեստական սցենար, որի յուրաքանչյուր քայլ ուղղված է ոչ թե ճշմարտության բացահայտմանը, այլ սրբազանի վարկաբեկմանը և նրա ընտանիքի վրա ճնշման ուժեղացմանը։

«Ընտանեկան դավադրության» այս կեղծ վարկածը իրավական տրամաբանություն չունի, սակայն ունի քաղաքական նպատակահարմարություն։

AntiCor-ը պնդում է՝

գործը քննվում է ոչ թե որպես հանցագործություն, այլ որպես իշխանական պատժիչ տեխնոլոգիա։