Բրյուսովի համալսարանում ուսանողուհիների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բրյուսովի անվան պետական համալսարանում նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը՝ մի խումբ անձանց կողմից): Այս մասին հայտնում են ՔԿ–ից։
Կատարվում է նախաքննույթուն։
Ավելի վաղ նշել էինք, որ Բրյուսովի անվան պետական համալսարանում ուսանողուհիների միջեւ ծոեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է ձերբակալություններով։
Ականատեսների փոխանցմամբ, դեկտեմբերի 3-ին դասամիջոցներից մեկի ժամանակ Լեզվաբանության եւ մանկավարժության ֆակուլտետի ուսանողների միջեւ ծագել է տեւական ժամանակ հասունացող վեճ, որը վերածվել է խայտառակ ծեծկռտուքի եւ կռվի։ Կռվի ժամանակ ոչ միայն բարձրաձայնել են ակադեմիական միջավայրին ոչ վայել հայհոյանքներ, այլեւ բավականին երկար ժամանակ տեւած ծեծկռտուքի եւ քաշքշուկի ընթացքում իրար վրա հյութ եւ ջուր են ցողել, մազեր պոկել։