Ուկրաինական բանակը հարված է հասցրել Նևինոմիսկի քիմիական գործարանին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Նևինոմիսկում թիրախներին:
Այս մասին հայտնել է Ստավրոպոլի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը։ Նա նշել է, որ զոհեր կամ վնասներ չկան, և արտակարգ ծառայությունները աշխատում են ավերածությունների տարածքում:
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների հարված է հասցվել «ԵվրոՔեմ»-ին պատկանող Նևինոմիսկի «Ազոտ» քիմիական գործարանին։
Գործարանը նախկինում հարված էր ստացել անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով՝ հունիսի 14-ին և հուլիսի 25-ին, որից հետո արտադրությունը ժամանակավորապես դադարեցվել էր։