Մոսկվան ցանկացած դեպքում կտիրանա Դոնեցկի և Լուգանսկի մարզերին. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ցանկացած դեպքում կտիրանա Դոնեցկի և Լուգանսկի մարզերին՝ ռազմական կամ այլ միջոցներով:
Նրա խոսքով՝ ամերիկացի դեսպաններ Սթիվեն Վիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումը երկար է տևել, քանի որ նրանք ստիպված են եղել քննարկել խաղաղության առաջարկների յուրաքանչյուր կետը։
«Կողմերին համաձայնության հասնելը հեշտ գործ չէ։ Նախագահ Թրամփը փնտրում է ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ համաձայնության հասնելու ուղիներ, բայց դա իսկապես դժվար է», - ընդգծել է Պուտինը։
Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ներկայացված առաջարկները հիմնված են Ալյասկայում Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի ընթացքում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։
«Մեր ամերիկացի գործընկերների կողմից մեզ ներկայացվածը այս կամ այն կերպ, հիմնված էր Անքորիջում կայացած հանդիպման ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մեր պայմանավորվածությունների հիման վրա», - բացատրել է Պուտինը India Today-ին տված հարցազրույցում։