Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարծում ենք՝ շատերն են հիշում անխելք մարդու մասին հայկական հեքիաթը.ոսկին հողի մեջ թողած՝ գյուղացին գնում էր բախտ փնտրելու, տեղն էլ գիտեր, բայց շտապում էր ուրիշ ուղղությամբ, ու այնքան հիմար էր, որ անգամ գայլի նյարդերը չդիմացան, անմիջապես ճանաչեց անխելքին։

Հիմա այդ հեքիաթն ավելի ցայտուն է թվում՝ իր այլաբանական իմաստով. որտեղ հանքի մասին է խոսվում, հայտնվում են «խելոք» մարդիկ ու իրենց «հրաշալի գիտելիքներով» սկսում են պայքարել՝ լինեն դրանք հետախուզական աշխատանքներ, թե հանքի շահագործում կամ նոր հանքի ուսումնասիրություն և այլն: Նրանք՝ այդ «սրտացավ բնապահպանները» ուշադրություն չեն դարձնում, թե հենց Երևանում ինչ մակարդակի է հասել օդի աղտոտվածությունը. դրա դեմ պայքարելու ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ ժամանակ։ Մինչդեռ Երևանում հանք էլ չկա, այլ կա սխալ կառավարում։ Իսկ ճիշտ կառավարվող հանքի գաղափարին նրանք ոչ մի կերպ չեն հավատում։

Իսկ այդ ժամանակ ի՞նչ է անում հակառակորդ հարևանը, որը հանքարդյունաբերության շնորհիվ հզորացել է, հանքերի դեմ պայքարողներին հաղթել ու շարունակում է զարգացնել իրենց համար շատ բարեբեր ու արդյունավետ այդ ոլորտը։ Տեսեք, «AzerGold»-ը, որը Ադրբեջանի գունավոր և սև մետաղների հանքավայրերի կառավարմամբ զբաղվող պետական ընկերություն է, այժմ իրականացնում է ինտենսիվ երկրաբանական հետախուզական և հետազոտական աշխատանքներ՝ ուղղված երկրի հանքահումքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը և նոր հանքավայրերի բացահայտմանը։ Օրերս իրենց լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան՝ «AzerGold»-ից հայտնել են, որ Ղարաբաղի և «Արևել յան Զանգեզուրի» տնտեսական շրջաններում «AzerGold»-ի կողմից իրականացվող երկրաբանական հետախուզական աշխատանքների հիմնական ուղղություններն են տարածաշրջանի նոր հեռանկարային հանքահումքային ռեսուրսների հայտնաբերումը, գործող հանքավայրերի պաշարների վերագնահատումը։ «AzerGold»-ն իրականացնում է հանքային և ոչ մետաղական հանքավայրերի ու հանքային դրսևորումների հետախուզության ծրագիր, որը ներառում է Ղարաբաղը, «Արևել յան Զանգեզուրը», ինչպես նաև այլ շրջաններ։ Իլհամ Ալիևի՝ 2023 թ. հունիսի 2 2 – ի կար գադ րու թյան հա մ ա ձ ա յ ն , «AzerGold»-ի իրականացրած ծրագիրը ընդգրկում է Փոքր Կովկասի լեռները՝ Ղարաբաղի, «Արևել յան Զանգեզուրի», Ղազախ–Թովուզի, Գյանջա–Դաշքեսանի տնտեսական շրջանները, ինչպես նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը՝ ընդհանուր 15 409 քմ տարածքով, նշել են ընկերությունում։

Շարունակենք տեղեկանալ հարևանների «գործերից»։

«Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում են ոչ ինվազիվ մեթոդներ՝ հիպերսպեկտրալ արբանյակային նկարահանում և օդային էլեկտրամագնիսական ուսումնասիրություններ։ Այս մեթոդները թույլ են տալիս կարճ ժամանակում հայտնաբերել հեռանկարային տարածքները, ինչպես նաև իրականացնել հետազոտություններ ճշգրիտ կոորդինատներով՝ ընդգրկելով ավելի փոքր տարածքներ։ Այսպես երկրաբանական տվյալներն ստացվում են արագ՝ առանց հողի մակերեսին միջամտության։ Այս տեխնոլոգիաներով իրականացվող հետազոտություններն ու գնահատականները կավարտվեն 2027 թվականի վերջում։ Արդյունքում կամփոփվեն Փոքր Կովկասի ադրբեջանական հատվածում և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում համալիր որոնողական–գնահատողական աշխատանքները, կընդլայնվեն առկա երկրաբանական քարտեզները և տվյալների բազան, ինչպես նաև կավարտվի երկրաբանական հետախուզության նախնական փուլը», – տեղեկացրել են «AzerGold»-ում։

Նաև հավելել են, որ ստացված տվյալները թույլ կտան հայտնաբերել նոր հեռանկարային տարածքներ։ Հայտնաբերված տարածքներում հետազոտությունների շարունակությունն ու հնարավոր արտադրական աշխատանքների կատարումն իրականացվելու է պետության կողմից որոշված օպերատորների կողմից։ Ըստ ընկերության, նոր խոշոր հանքարդյունաբերական նախագծերը մեծ ներդրում կունենան հանքարդյունաբերական արդյունաբերության, ոչ նավթային սեկտորի և երկրի տնտեսության զարգացման գործում։

«Ընդհանուր առմամբ, նախնական երկրաբանական արդյունքները փաստում են, որ Ղարաբաղի և «Արևել յան Զանգեզուրի» տարածքները, ինչպես նաև Ղազախ–Թովուզի, Գյանջա–Դաշքեսանի տնտեսական շրջանները և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը ունեն բարձր հանքահումքային ներուժ, և առաջիկա տարիներին նոր հանքավայրերի բացահայտումն ու առկա ռեսուրսների ավելացումը լիովին իրատեսական է»,եզրակացրել են «AzerGold»-ում։

Դե ինչ, մենք էլ շարունակենք կոկորդ պատռել ու խանգարել հանքարդյունաբերության զարգացմանը, ոսկին թողնենք սարում, սարը պահենք սար ու սպասենք, թե երբ գործից հասկացող հարևանը տեր կդառնա այդ հարստությանը։ Իսկ մյուս կողմից էլ՝ նրանք ակտիվ պայքարում են Հայաստանում գործող մի քանի հանքերի դեմ, բողոքներ գրում, թե աղտոտվում ենք իրենց ջրերը, ամեն կերպ փորձում են պայքարել բնապահպանական բոլոր նորմերը պահպանող Լիդիանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի, ինչու ոչ՝ նաև մյուս՝ ավելի փոքր հանքերի դեմ:

Ի դեպ, հայկական հանքարդյունաբերական ընկերությունները կարող են միջազգային ատյաններում ադրբեջանական հայցերից շատ հեշտությամբ պաշտպանվել՝ ասելով, որ մեր հայրենակիցներն այնքան խստորեն են հետևում մեր իսկ հանքերի աշխատանքին ու մի բան էլ զրպարտելով «շառ անում», որ նույնիսկ թշնամին ջանք թափելու կարիք չունի՝ ոլորտը վարկաբեկվում է հենց տեղացիների ուժերով, և ամենափոքր թերություններն էլ տեղում խոշորացույցի տակ են»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։