Դիլիջանի դպրոցի 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածքԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցներիՊարոն Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի օբյեկտների վրա հարձակումները. ԹրամփՋերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր և կորցրեց տարածքներ. Հակոբ ԲադալյանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավորԲորիս Ջոնսոնին տեղափոխող գնացքը հեռացել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից րոպեներ առաջՆԳ նախարարը մրցանակ է հանձնել «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքի լավագույն թիմինՊապիկյանը լուսադեմին դարձյալ հերթական այցն է կատարել հեռավոր զորամասՀորմուզի նեղուցում նավ է հրթիռակոծվել
Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանին հաջողվեց անցնլ Սևանա լիճը (տեսանյութ)
Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել
Հասարակություն

Ծեծվածի նկատմամբ գործ են հարուցել, որ բողոքից հրաժարվի` հաշտության գնա. «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.

Մոտ 3 ամիս առաջ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի անունը թնդում էր սոցիալական ցանցերում եւ սոցհարթակներում։ Բոլոր լրատվամիջոցներն անդրադարձան սկանդալային պատմությանը. Թովմասյանի հրահանգով առեւանգել եւ ծեծի էին ենթարկել կադաստրի աշխատակիցներից մեկի՝ Վերոնիկայի ամուսնուն՝ Արթուր Կնյազյանին, նրան պատճառելով մարմնական ծանր վնասվածքներ։


Կոմիտեից, իհարկե, հերքում էին լուրը, բայց ՆԳՆ-ն հաստատեց, որ ծեծի մասին հաղորդում են ստացել, որն արձանագրվել է եւ ուղարկվել նախաքննական մարմնին։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ տղամարդը ծեծի էր ենթարկվել այն բանից հետո, երբ վրդովված գնացել էր Կադաստրի կոմիտե` կնոջն աշխատանքից ազատելու հարցը պարզաբանելու: Դեպքին նախորդել էր կնոջն աշխատանքից ապօրինի ազատելը։ Վրդովված ամուսինը զանգահարել էր Կադաստրի կոմիտեի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն էր ուղարկել, որտեղ, բնականաբար, կոշտ որակումներ էին եղել։ Մի քանի ժամ անց, կնոջ պատմելով, ամուսնուն՝ Արթուրին, մի խումբ անձինք առեւանգել էին, տարել անհայտ ուղղությամբ եւ դաժանաբար ծեծի ենթարկել։ Ծեծը շարունակվել էր մի քանի ժամ, եւ դրան մասնակցել էր շուրջ 50 մարդ։ Քննչական կոմիտեից լրագրողներին տեղեկացրել էին, որ Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն ծեծի ենթարկելու գործով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարույթը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը) եւ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարդուն առեւանգելը):
Դեպքի վերաբերյալ ծեծվածի կինը՝ Վերոնիկան, դիմում էր գրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պատմելով տեղի ունեցածը։ Կինն այդ օրերին մեզ հետ էլ էր զրուցել եւ ասել․ «․․․Դրանք պատժվելու են։ Ես իմ հույսը դրել եմ Աստծո վրա, որ Աստված չի թողնելու, որ հանցագործներն ազատության մեջ լինեն, իսկ իրավապահ մարմինները լրջորեն զբաղվում են, ու հավատում եմ, որ մոտ ժամանակներս Սուրեն տականքը հայտնվելու է ճաղերի հետեւում, ինքը եւ իր բանդան․․․»։ Սակայն հաջորդ օրերին պարզվեց, որ նախաքննության մարմինը ոչ թե ծեծն է քննում եւ փորձում խոշտանգողներին հայտնաբերել ու պատժել, այլ քրեական վարույթ է հարուցել զոհի` ծեծված տղամարդու նկատմամբ, իբրեւ թե նա Կադաստրի կոմիտեի նախագահի պաշտոնավարմանն է խոչընդոտել` հայհոյել է նրան:

Օրեր առաջ տեղեկացանք, որ կողմերը հաշտության են եկել: Թերեւս, երկրորդ քրեական գործով այնպես են շանտաժ արել, որ մարդը հրաժարվել է ծեծի հետ կապված բողոքից, եւ մի քրգործը մյուսով ջրել են։ Մենք Գլխավոր դատախազություն գրավոր հարցում էինք ուղարկել, եւ, ահա, ստացել ենք պատասխանը․ «2025 թվականի սեպտեմբերի 15-ին Ա. Կ.-ի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնված 69141425 քրեական վարույթը 2025 թվականի նոյեմբերի 20-ին կարճվել է՝ Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով (տուժողի եւ հանցանք կատարած անձի հաշտության հիմքով՝ Ռ. Ս.-ի եւ Խ. Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումները դադարեցվել են՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ա. Կ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով՝  Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով)»: 

Կապվեցինք Վերոնիկայի հետ, որը հաստատեց, որ հաշտություն են կնքել։ Ինչո՞ւ։ Ասաց․ «Ես չեմ ուզում մանրամասնել, ուղղակի էդպես»։

- Վերականգնվե՞լ եք աշխատանքում։

- Ոչ, ոչ։ Դեռ այդ ուղղությամբ չենք աշխատում։

- Ձեզ սպառնացե՞լ են։

- Ես չեմ ուզում այդ մասին խոսել, ուղղակի հաշտեցման եմ եկել, եւ վերջ։ 

Սուրեն Թովմասյանը, հիշեցնենք, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ է նշանակվել այս պաշտոնին՝ 2019 թվականին: Ի դեպ, դաժան ծեծի դեպքից 2 օր հետո լրագրողի հարցին, թե հեղափոխության նպատակն այն էր, որ նման դեպքերում իր թիմակիցները մնան անպատի՞ժ, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ինձ հայտնի չէ, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ որեւէ միջադեպ եղել է»: