Իսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող վրանային ճամբարին. կան զոհեր
Խան Յունիսում՝ Գազայի հատվածում, Իսրայելը հարվածել է վրանային ճամբարին՝ չնայած հրադադարին։
Այս մասին գրում են պաղեստինյան և արաբական մի շարք լրատվամիջոցներ:
Բժշկական աղբյուրների տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է հինգ պաղեստինցի, այդ թվում՝ երկու երեխա։ Դեպքի հանգամանքները քննվում են։
Նշվում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ Գազայում Իսրայելը հարվածներ է հասցնում և սպանում խաղաղ բնակիչների: