Թրամփի հատուկ բանագնացը և Քուշները Միացյալ Նահանգներում կհանդիպեն Ռուստեմ Ումերովի հետ
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը և ձեռնարկատեր Ջարեդ Քուշները այսօր բանակցություններ կվարեն Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ։
Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ հանդիպումը տեղի կունենա Մայամիում: Մանրամասներ չեն տրամադրվել, թե հատկապես ինչ թեմաներ են քննարկվելու և հանդիպումից հետո բանակցություններն ինչ ընթացք են ստանալու: