Դիլիջանի դպրոցի 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածքԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցներիՊարոն Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի օբյեկտների վրա հարձակումները. ԹրամփՋերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր և կորցրեց տարածքներ. Հակոբ ԲադալյանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավորԲորիս Ջոնսոնին տեղափոխող գնացքը հեռացել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից րոպեներ առաջՆԳ նախարարը մրցանակ է հանձնել «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքի լավագույն թիմինՊապիկյանը լուսադեմին դարձյալ հերթական այցն է կատարել հեռավոր զորամասՀորմուզի նեղուցում նավ է հրթիռակոծվել
Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանին հաջողվեց անցնլ Սևանա լիճը (տեսանյութ)
Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել
Հասարակություն

Վերլուծել են Երևանում և մարզերում ՃՏՊ-ների հիմնական պատճառները․ ՆԳՆ-ում նիստ է եղել

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ նախարարությունից։
Հանդիպման թեման ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումն ու կանխարգելումն էր, որի ուղղությամբ մասնակիցները ներկայացրել են նորարար գաղափարներ և առաջարկություններ։

Նախարար Սարգսյանը վերահաստատել է Երիտասարդական խորհրդի անդամների հետ ակտիվ համագործակցելու հանձնառությունը, որը նպատակ ունի քննարկումների միջոցով և քաղաքացիների անմիջական ներգրավմամբ հասնել հանրությանը հուզող հարցերի լուծմանը՝ ամրապնդելով պետություն-հասարակություն կապը։

«Երթևեկության մասնակիցների վարքագծի փոփոխությունը ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու կարևոր նախապայման է։ Այս ուղղությամբ՝ ՆԳ նախարարությունը շարունակաբար լավարկում է օրենսդրական կարգավորումները, նաև իրականացնում հանրային իրազեկման արշավներ։ Այս ճանապարհին հատկանշական է նաև հասարակության և հատկապես երիտասարդների ներգրավվածությունը»,-ընդգծել է Արփինե Սարգսյանը՝ կարևորելով հանրային ընկալումները ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ։

Երիտասարդները նախ վերլուծել են Երևանում և մարզերում ՃՏՊ-ների հիմնական պատճառները, ներկայացրել իրենց ընկալումները վարորդների և հետիոտների վարքագծային դրսևորումների վերաբերյալ, որոնք հանգեցնում են պատահարի։ Խորհրդի անդամները առաջարկությունների հիմքում դրել էին սեփական ուսումնասիրությունները և վեր էին հանել միջազգային լավագույն փորձը։

Քննարկման մասնակիցների ելույթներում հիմնական մոտիվը երթևեկության մասնակիցների վարքագծային փոփոխությունների անհրաժեշտությունն էր, միևնույն ժամանակ երիտասարդները ընդգծում էին երկարաժամկետ կրթող և վերափոխող բաղադրիչ ունեցող իրազեկման աշխատանքների կարիքը, մասնավորապես գաղափարները վերաբերում էին տարբեր թիրախային խմբերի համար նախատեսված իրազեկման արշավների, կրթական ծրագրերի իրականացմանը, վարորդական վկայականների տրամադրման գործընթացի վերափոխումներին, ինչպես նաև ճանապարհներին վարորդներին օգնող վահանակների տեղադրմանը, արհեստական բանականության կիրառմամբ տեսահսկող սարքերի ներդրմանը։
Նախարարությունում մասնագիտական քննարկումներից հետո առաջարկություններից մեկը կներառվի օրենսդրական փոփոխությունների փաթեթի մեջ։

Տեղում վերլուծվել են բարձրաձայնված մտքերը, ծավալվել է խորքային քննարկում դրանց իմպլեմենտացման հնարավորությունների շուրջ, նախանշվել են երիտասարդական խորհրդի անդամների հետ ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցման ուղղությամբ համագործակցելու թիրախային ուղղությունները, ընդգծվել է իրավապահ համակարգ-հասարակություն ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը։

Խորհրդի նիստին ներկա էին նաև ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը և Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը։