Կակտիվացնենք աշխատանքները՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին. Կոս
«Թուրքիան Հարավային Կովկասի, Միջերկրածովյան և Սևծովյան տարածաշրջանների կայունության կարևոր գործընկեր է»,-X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո։
Հանձնակատարը նշել է, որ Հաքան Ֆիդանի հետ շարունակում են դրական օրակարգը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համար։
«Մենք կակտիվացնենք աշխատանքները՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին»,-նշել է Կոսը։