Քի Վեսթի տարբերակը չեն հրապարակում, որովհետեւ դա այն չի, ինչ այստեղ իշխանությունը հանրայնացնում է. Խաչատրյան
Ցանկացած կարգավորման տարբերակ շատ ավելի լավ ելք էր խոստանում, քան ինչ որ հիմա ունենք. Նույնիսկ եթե Ադրբեջանը սկսեր ձգձգել այդ հանրաքվե հարցը, ունենալու էիր միջազգային անվտանգային երաշխիքներ սահմաններում, ունենում էիր միջազգայնորեն ճանաչված ժամանակավոր վարչակազմլ, ունենում էիր ապաշրջափակում և ունենում էիր Քարվաճառը և Քաշաթաղի հյուսիսը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է նրան, որ բանակցությունները փակուղում էին, դրա համար էլ Սերժ Սարգսյանը նամակ էր գրել Վլադիմիր Պուտինին և այլընտրանք չկար, Խաչատրյանն ասաց, որ բանակցությունները փակուղում են հայտնվել բազմաթիվ անգամներ, դա եզակի դեպք չի, «Երկրորդը, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքն է սկսել իր կետից։ Եկեք համաձայնենք, որ եթե Հայաստանը համաձայնվեր առաջարկներին, առնվազն Արցախը կստանար միջազգային երաշխիքներ»։
Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ Քի Վեսթի տարբերակը չեն հրապարակում, որովհետեւ դա այն չի, ինչ այստեղ իշխանությունը հանրայնացնում է։
«Նիկոլ Փաշինյանը փաստաթղթերի մեջ մտցրել է «Հայկական ժամանակից» մի հատ հոդված, իր պատգամավորները ասում են՝ ահա տեսեք Մեղրին տալիս են, միգուցե հենց դրա համար էր արվում այս ամենը»,–ասաց նա։