Se. 2, ep. 4. Երկրի թիվ մեկ հայհոյախոսի հերթական ինքնախոստովանությունը. Սամսոնյանի հոդվածը ՔԿՀ-ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից.
«Բարի երեկո մեզ շատ սիրող և, հատկապես, չսիրող մարդիկ: Երեկ կարդացի Հայաստանում բոլոր տեսակի արժեքային և բարոյական ստանդարտները գետնից ներքև իջեցրած ռեժիմի պարագլխի անամոթ երեսպաշտության հերթական ակտը խորհրդանշող գրառումը, իբր «էթիկայի կանոնագիրք ստեղծելու և դրանով սեփական թիմակիցների հայհոյախոսության դեմ պայքարելու» մասին:
Սեփական անձի և խոսքի հանդեպ երեսպաշտության, անպատասխանատվության, ստի ու կեղծիքի հերթական չափաբաժնի ծավալները հասկանալու համար նաև կարդացի այդ` կանոնագիրք կոչվածը: Արդյունքում հասկացա, որ պարագլխի կողմից հերթական ինքնախոստովանական ցուցմունքն է տրվել: