Մեր երկրում, ի ուրախություն մեզ, քաղբանտարկյալներ չկան. Սրբուհի Գալյան
ՀՀ-ում քաղբանտարկյալ չկա, ես չգիտեմ՝ դուք ինչ չափանիշների մասին եք խոսում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Ես միշտ նշում եմ, որ շատ հարմար է արդարացնել արարքը, որը պարունակում է Քրեական օրենսգրքի որոշ հոդվածների հատկանիշներ։ Այն փաստարկներով, որ անձը զբաղվում է քաղաքականությամբ, հետևաբար քաղբանտարկյալ է։ Մեր երկրում, ի ուրախություն մեզ, քաղբանտարկյալներ չկան»․-ասաց Գալյանը։
Արդարադատության նախարարը նաև շեշտեց, թե Հայաստանում չունենք ընտրովի արդարադատություն, դատավորներն էլ ազատ են: