Եթե իշխանությունները կարծում են, որ ՀԷՑ-ում իրենց կառավարումն արդյունավետ է, ապա ի՞նչ խնդիր են տեսնում հոսանքի գինն իջեցնելու մեջ. Մելոյան
Եթե քաղաքացիները ցույց են տալիս, որ ունեն իրավասություն, ապա իրավասու մարմինը պետք է հասկանա, որ գործ ունի ոչ թե սեփականատիրոջ հետ, ում իրավունքները կարող է խախտել, այլ մի ողջ բնակչության հետ, որն օրվա իշխանության աղբյուրն է, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հոսանքի գինն իջեցնելու ստորագրահավաքին, ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը։
Նրա համար տարակուսելի է՝ եթե իշխանությունները կարծում են, որ ՀԷՑ-ում իրենց կառավարումն արդյունավետ է, ապա ինչ խնդիր են տեսնում հոսանքի գինն իջեցնելու մեջ. «Եթե իրենք լավ կառավարիչներ են, ապա պարտավոր են կյանքի կոչել այս առաջարկը»: