Բռնցքամարտի ԱԱ․ Հայաստանի դրոշակակիրը փոխչեմպիոն Դավիթ Չալոյանն է
Դուբայում կայացել է բռնցքամարտի աշխարհի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը։ Հայաստանի դրոշակակիրը 2021 թվականի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանն էր։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Դեկտեմբերի 3-ին կկայանա վիճակահանությունը, իսկ մենամարտերը կսկսվեն դեկտեմբերի 4-ից։