Հայկական ֆուտբոլը վերջնական կործանման հասցրած մարդկանց հետ «Շիրակ» ակումբը չի կարող ունենալ փայլուն հարաբերություններ․ «Շիրակ» ակումբ
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը չի կարող փայլուն հարբերություններ ունենալ հայկական ֆուտբոլը վերջնական կործանման հասցրած մարդկանց հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել ակումբը՝ անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հայտարարությանը։
«Հարգելի ֆուտբոլասերներ, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը երեկ ուղիղ եթերում նշել է, որ փայլուն հարաբերություններ ունի «Շիրակ» ՖԱ-ի հետ։
Պաշտոնապես հայտարարում ենք՝ հայկական ֆուտբոլը վերջնական կործանման հասցրած մարդկանց հետ «Շիրակ» ակումբը չի կարող ունենալ փայլուն հարաբերություններ»։