ՆԱՏՕ-ն հայտարարել է Ռուսաստանի կորուստների մասին Ուկրաինայի դեմ պատերազմում
Ուկրաինայի հետ պատերազմում ռուսական կորուստները վերջին երեք ամիսների ընթացքում աճել են:
Այս մասին BBC-ին անանունության պայմանով ասել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան։
Նրա տվյալների համաձայն՝ նոյեմբերին Ռուսաստանի միջին օրական կորուստները, այդ թվում՝ սպանվածները, վիրավորները և գերի վերցվածները, հասել են մոտավորապես 1100 մարդու, ինչը հոկտեմբերի միջին ցուցանիշն էր՝ օրական 1000 մարդ։
Դաշինքը գնահատում է, որ ռուսական բանակում զոհվածների և վիրավորների ընդհանուր թիվը ներկայումս կարող է մոտենալ 1.15 միլիոնի:
«Ռուսաստանը համալրում է իր բանակը այնպիսի տեմպերով, որը հազիվ թե թույլ տա փոխհատուցել կրած կորուստները: Նրանք հիմնականում հույսը դնում են Մոսկվայից կամ Սանկտ Պետերբուրգից ավելի ու ավելի հեռու գտնվող մարդկանց վրա», - ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան: