Լոռեցի շուրջ 100 ազատամարտիկներ ու կամավորներ մեկնեցին սահման (լուսանկարներ)
Այսօր, ապրիլի 3-ին, Վանաձորի ԵԿՄ տարածքիցսահման մեկնեց լոռեցի կամավորների հերթական խումբը:
Շուրջ 100 լոռեցիներ արդեն ուղևորվել են սահման: ԵԿՄ Վանաձորի գրասենյակում շարունակում է քաղաքացիների հոսքը, ովքեր առանց վարանելու շտապում են լինել սահմանում՝ զինվորի կողքին:
Lorinews.am-ի հետ զրույցում ԵԿՄ Լոռու մարզային վարչության նախագահ Կամո Հովհաննիսյանն ասաց, որ տղաների տրամադրությունը բարձր է, գրասենյակ են դիմում հարյուրավոր քաղաքացիներ՝ սահման մեկնելու պատրաստաամությամբ: Կամավոր սահման մեկնելու ցանկություն են հայտնում անգամ բանակում չծառայած տղաները, հաշմանդամներն ու ծերերը:
Մեկնող տղաները վստահեցրեցին, որ ջախջախելու են ազերիկներին՝ ինչ գնով էլ լինի:
Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում





Լուսնակարները՝ Էդվարդ Արզումանյանի