Թուրքիան առաջարկում է Սև ծովում անվտանգության միջանցք ստեղծել
Թուրքիայի ափերի մոտ տանկերների վրա վերջերս տեղի ունեցած հարձակումներից հետո Սև ծովում կարող է ստեղծվել հատուկ անվտանգության միջանցք։ Այս կարծիքը հայտնել է թուրք անվտանգության փորձագետ Գյունգեր Յավուզասլանը CNN-turk-ի եթերում։
Նա ենթադրել է, որ միջանցքը կարող է կազմակերպվել Սև ծովի հացահատիկային նախաձեռնության շրջանակներում ստեղծված հացահատիկային երթուղու նմանությամբ։ Յավուզասլանը նշել է, որ թուրքական նավատորմը կարող է ստանձնել քաղաքացիական նավերի անվտանգության ապահովման պատասխանատվությունը։
Թուրք ռազմական փորձագետ Ջան Էրենօղլուն նմանատիպ գնահատական է տվել NTV-ի եթերում, ենթադրելով, որ տանկերի վրա վերջին հարձակումը կարող էր իրականացվել անօդաչու թռչող սարքերի միջոցով։ «Աշխարհի բաց ծովում կան քաղաքացիական նավերի ռազմական ուղեկցման օրինակներ։ Նման միջոցառումներ կարող են կիրառվել նաև Սև ծովում», - ընդգծել է Էրենօղլուն։