Ադրբեջանը Թուրքիայում մասնակցում է հերթական զորավարժությանը
Թուրքիայում «Արևելյան Միջերկրական ծով 2025» զորավարժությունների ընթացքում անցկացվել է «Ավագ դիտորդի օր»։
Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ Զորավարժություններին մասնակցել են Ադրբեջանի ռազմածովային դեսանտային ուժերը, ԱՄՆ հակաահաբեկչական աշխատանքային խումբը և Պակիստանի ծովային պարեկային ինքնաթիռը։
Զորավարժություններին հետևել են 19 երկրների ներկայացուցիչներ։ Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարության կողմից կազմակերպված «Արևելյան Միջերկրական ծով 2025»-ը սկսվել է նոյեմբերի 22-ին։ Մինչև դեկտեմբերի 3-ը տևող զորավարժությունների հիմնական նպատակն է ապահովել ստորաբաժանումների միջև գործնական կապը և գնահատել, ամրապնդել դրանց պատրաստվածությունը։