Կրեմլում ԱՄՆ-ի հետ քննարկվել է Ուկրաինայի հարցի կարգավորման մի քանի տարբերակ. Ուշակով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Վիտկոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Ուկրաինայում խաղաղության ծրագրի մի քանի տարբերակներ։
Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ դեռևս փոխզիջումային ծրագիր չկա. որոշ ամերիկյան առաջարկներ ընդունելի են Ռուսաստանի համար, իսկ մյուսները՝ ոչ։
«Զրույցը շատ օգտակար, կառուցողական և շատ բովանդակալից էր», - ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։ Նա նշել է, որ հանդիպումը կենտրոնացած է եղել տարածքային հարցի վրա.
«Մենք չենք քննարկել կոնկրետ ձևակերպումներ կամ կոնկրետ ամերիկյան առաջարկներ, այլ այդ փաստաթղթերում պարունակվողի էությունը»։
Ուշակովը ընդգծել է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը Ուկրաինայում խաղաղ կարգավորման համար։