Ուկրաինայի հիմնական վիճելի խնդիրը Դոնեցկի տարածքի 20%-ն է. Մարկո Ռուբիո
Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի բանակցություններում հիմնական վիճելի կետը Ուկրաինայի Դոնեցկի մարզի տարածքի 20%-ն է, որը մնում է Կիևի վերահսկողության տակ։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Այժմ նրանք բառացիորեն վիճում են մոտավորապես 30-50 կիլոմետր տարածքի և Դոնեցկի մարզի 20%-ի համար, որը մնում է ուկրաինական վերահսկողության տակ: Մենք փորձում ենք պարզել, և կարծում եմ՝ որոշակի առաջընթաց ենք գրանցել, թե ինչի հետ կարող են ապրել ուկրաինացիները, ինչը կապահովի նրանց անվտանգությունը ապագայի համար», - ասել է Ռուբիոն։
Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Վիտկոֆին և ձեռնարկատեր Ջարեդ Քուշներին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսային։ Հիմնական թեման Ուկրաինայի կարգավորման հարցն էր։ Հանդիպումը տևել է մոտ հինգ ժամ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ քննարկվել է ամերիկյան խաղաղության ծրագրի չորս փաստաթղթերում ներառված առաջարկները: