Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում
Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում: Հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը․
«Շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները. ախտանշաններն են՝
բարձր ջերմություն (39-40 C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ:
Սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի»,- նշել է նախարարը։