Խորագույն անհանգստությունն ենք հայտնում Սուրբ եկեղեցում կատարվող իրադարձությունների կապակցությամբ
«Մեր խորագույն անհանգստությունն ենք հայտնում Հայաստանում և հատկապես մեր Սուրբ եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների կապակցությամբ:
Դատապարտելի է մեզ համար տարբեր աստիճանակարգություն ունեցող մեր եկեղեցականների հակականոնական և պառակտիչ ընթացքը, որը ցավալիորեն արտահայտվում է իշխանությունների հակաեկեղեցական տրամադրություններին և հարձակումներին համահունչ:
Մենք՝ հոգևորականներս ուխտ ենք անում՝ խոստանալով հավատարիմ մնալ Սուրբ Էջմիածնին, հնազանդվել և կատարել Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահին ուղիղ հաջորդականությամբ բազմած Ամենայն Հայոց կաթողիկոսին».
Ուկրաինայի Հայոց թեմի քահանայից դաս