Եվրոպայի Մ18 տարեկանների անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 4 թենիսիստներՄինչև ժամը 17:00-ը որոշ հասցեներում լույս չի լինիTour of Armenia-ն անվտանգ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԴիլիջանի դպրոցի 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածքԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցներիՊարոն Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի օբյեկտների վրա հարձակումները. ԹրամփՋերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր և կորցրեց տարածքներ. Հակոբ ԲադալյանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավորԲորիս Ջոնսոնին տեղափոխող գնացքը հեռացել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից րոպեներ առաջՆԳ նախարարը մրցանակ է հանձնել «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքի լավագույն թիմինՊապիկյանը լուսադեմին դարձյալ հերթական այցն է կատարել հեռավոր զորամասՀորմուզի նեղուցում նավ է հրթիռակոծվել
Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանին հաջողվեց անցնել Սևանա լիճը (տեսանյութ)
Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա
Հասարակություն

Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի կառավարության․ «Հին Երևանից» մինչև Սահմանադրական դատարան. Hetq.am

Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանը 25 տարի է` չի կարողանում սկսել իր հյուրանոցային բիզնեսը Բուզանդի 32 հասցեում, որովհետև այդ տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու որոշում է կայացվել, և այն ընդգրկված է «Հին Երևան» նախագծում: Այս մասին գրում է Հետքը:

Գործարար Թուֆենկյանին պատկանող «Թուֆենկյան թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն այդ տարածքը ձեռք է բերել դեռ 2000 թվականին: Երկու տարի անց Կառավարության որոշմամբ գերակա շահ ճանաչված հասցեների ցանկում ընդգրկվել է նաև Բուզանդի 32-ը, և գույքի վրա արգելանք է դրվել: Այն ընդգրկվել է Երևանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան-Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների մեջ, որտեղ պետք է կառուցվեր «Հին Երևան» նախագիծը։  Այդպիսով ընկերությունն այլևս որևէ գործունեություն իրականացնելու հնարավորություն չի ունեցել: Հետագայում հաջորդել են գերակա շահ ճանաչելու մյուս որոշումները, և գույքի վրա մշտապես պահպանվել է արգելանքը, իսկ «Հին Երևանն» այդպես էլ չէր կառուցվում: 

Թուֆենկյանն ու կառուցապատողը համաձայնության չեն գալիս 

Երևանի քաղաքապետարանը մեր հարցմանը պատասխանելիս նշել է, որ Կառավարության որոշումներով տարածքի ձեռքբերող է ճանաչվել «Ի Էմ Սի» ընկերությունը, որն իրականացնում է իրացման աշխատանքները: Ըստ ՀՀ կառավարության 2014թ․ որոշման` «Հին Երևան» համալիրի կառուցապատումն իրականացնելու է «Օլդ Սիթի» ՓԲԸ-ն։  

«Ի Էմ ՍԻ» ՓԲԸ-ն ավելի շատ միջնորդի դերակատարություն ունի, տարածքները վերցնելուց հետո դրանք փոխանցում է Մարսելում ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս, ժամացույցներ արտադրող շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» բրենդի համահիմնադիր, «Արմսվիսբանկի» և «Արցախբանկի» խոշոր բաժնետեր, գործարար Վարտան Սրմակեսի (տարբեր աղբյուրներում նա հիշատակվում է որպես Վարդան Սիրմաքեշ) «Օլդ Սիթի» ՓԲԸ-ին:  

«Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Դանիելյանը մեզ հետ զրույցում խոստովանում է, որ ընկերությունը պատրաստ էր, այսօր էլ դեմ չէ խելամիտ փոխհատուցման պարագայում գույքը հանձնել կառուցապատողին: Սակայն մինչեւ 2022 թվականը կառուցապատողը որևէ բանակցային գործընթաց չի նախաձեռնել գույքն օտարելու նպատակով, ինչից դրդված՝ Թուֆենկյանը որոշել է իրավական գործընթաց սկսել: 

«Մենք հասկացել ենք, որ այս գործընթացը վերջ չունի, գումարած դրան, նշաններ ենք տեսել, որ այս պրոցեսը վերջ կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ մեր իրավունքները շատ կոպիտ ձևով խախտվեն: Այսինքն` մենք համաձայն ենք, որ գույքն իրական արժեքից էականորեն ցածր արժեքով վերցնեն մեզնից այն դեպքում, երբ գույքը մեզնից պետք է շուկայական արժեքից էլ 15% բարձր արժեքով գնեն։ Օրենքն է այդպես պահանջում»,- նշում է Միքայել Դանիելյանը: 

«Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն 2023թ. փետրվարին դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ի դեմս Ֆինանսների նախարարության)` խնդրելով հաստատել Կառավարության որոշումների, գործողությունների և անգործության հետևանքով Բուզանդի 32 հասցեի սեփականատեր «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի հիմնարար իրավունքի խախտման փաստը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի բռնագանձել 2 մլն դրամ գումար` որպես ընկերության սեփականության հիմնարար իրավունքի խախտման և դրա հետ կապված հոգեկան տառապանքի հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի հատուցում:

Փաստաբանը չի թաքցնում, որ իրավական այս գործընթացի նպատակը ոչ թե պետությունից գումար ստանալն է, այլ սեփականության իրավունքի խախտման փաստը ներպետական ատյաններում կամ հաստատելը, կամ մերժելը, որը ճանապարհ կբացի դեպի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ավելին՝ սկզբնաղբյուրում: