Կրեմլը հայտարարել է Ուկրաինայի շուրջ բանակցություններում լուրջ խնդրի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուս-ուկրաինական խաղաղության գործընթացի շուրջ Եվրամիության հետ երկխոսության բացակայությունը անվանել է լուրջ խնդիր:
Նա այս հայտարարությունն արել է հնդկական լրատվամիջոցների համար Նյու Դելիում կայանալիք Ռուսաստան-Հնդկաստան գագաթնաժողովից առաջ ճեպազրույցի ժամանակ։
«Մենք չենք շփվում եվրոպացիների հետ։ Մենք երկխոսություն չենք ունենում: Ինչպե՞ս կարող եք իմանալ ձեր գործընկերների դիրքորոշումները նման բարդ հարցի շուրջ, եթե չեք շփվում միմյանց հետ։ Սա մեր ամենամեծ խնդիրն է», - ընդգծել է Պեսկովը։
Միևնույն ժամանակ, նա ասել է, որ Հնդկաստանի հետ իրավիճակը հակառակն է. «Հնդկաստանը լսում է մեզ, կա փոխըմբռնում։ Մենք գնահատում ենք դա»։