Եթե նախկին նախագահներն ուզում են, որ Փաշինյանը հեռանա, ընտրություններին չպետք է մասնակցեն. Թաթոյան (տեսանյութ)
Մեր ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի հետ հույսեր ու ապագա չի կապում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է «Միասնությաբ թևեր» շարժման համահիմնադիր, ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը:
«Ու թեև ընտրություններին մասնակցելը պաշտոնաթող կամ նախկին նախագահների իրավունքն է, բայց եթե նրանք ուզում են` Փաշինյանը հեռանա, պետք է ձեռնպահ մնան դրանից։ Հակառակ դեպքում մասնակցության որոշումը միայն օգնելու է Փաշինյանին, նրան տալու է վերընտրվելու շանսեր»: