Զելենսկիին հրամայել են հրաժարական տալ. Ռադայի պատգամավոր
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին այս շաբաթ ստացել է հրաժարականի պահանջ։ Քաղաքական գործիչն այս մասին գրել է իր Telegram ալիքում՝ առանց նշելու պահանջի աղբյուրը. գրում է MK-ն:
Նրա խոսքով՝ հրաժարականի անհրաժեշտության մասին տեղեկատվություն է ստացել անցյալ շաբաթավերջին։ Դմիտրուկը նաև կարծիք է հայտնել, որ հրաժարականի գործընթացը կարող է ձգձգվել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ, քանի որ Զելենսկին, իր կարծիքով, կփորձի հետաձգել անխուսափելին՝ օգտագործելով տարբեր բացատրություններ և արդարացումներ։